Thursday, May 2, 2024
Նորություններ

Ինսուլինի նոր պարկուճները կարող են փոխարինել ներարկումներին

Ավստրալիայի RMIT (Royal Melbourne Institute of Technology) համալսարանի գիտնականները նոր տեսակի պարկուճ են ստեղծել՝ սպիտակուցի վրա հիմնված դեղամիջոցները ստամոքս-աղիքային տրակտով փոխադրելու համար: Սպիտակուցները քայքայվում են ստամոքսի թթվային միջավայրում, ուստի դրանք անհրաժեշտ է համալիր պաշտպանել։
Դեղահաբերի համար նոր պարկուճների մշակման աշխատանքներն իրականացվել են շաքարախտի դեմ պայքարի շրջանակներում․ նպատակն էր փոխարինելու ինսուլինի ներարկումները դեղահաբերով։ Ինսուլինը տեղադրում են հատուկ տարայի մեջ, որը պատրաստված է լիպիդների հիման վրա հիմնված նանոնյութից։ Այնուհետև փաթեթավորում են պոլիմերային պարկուճի մեջ, որը դիմանում է ստամոքսի թթվայնությանը, բայց լուծվում է աղիքներում։ Սա թույլ է տալիս ինսուլինին ստամոքսի միջով անցնել աղիքներ, որտեղ այն ներծծվում է արյան մեջ: Իսկ լիպիդային թաղանթը ծառայում է այն քողարկելուն և հեշտացնում է ներթափանցումը աղիների պատերով։ Պարկուճի այս տեսակը լավագույնս հարմար է ինսուլինի դանդաղ գործող տարբերակների համար, քանի որ ինսուլինը պետք է երկար և դանդաղ ճանապարհ անցնի բերանից արյուն:
Ինսուլինի ընդունման նման տարբերակի արդյունավետությունը 50%-ով ավելի բարձր է, քան ներարկումների դեպքում: Բայց ամենակարևորն այն է, որ պարկուճի տեխնոլոգիան ունիվերսալ է և լրացուցիչ մշակումից հետո կարող է օգտագործվել տարբեր տեսակի դեղամիջոցների հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook