Tuesday, April 30, 2024
ՀիվանդություններՆորություններ

Թոքաբորբեր:Կլինիկա:Բուժում

Թոքաբորբերը տաpnevmoniyaրբեր պատճառագիտությամբ և կլինիկական արտահայտություններով թոքերի սուր վարակային բորբոքային հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են գերազանցապես ալվեոլների ախտահարումով և դրանցում բորբոքային էքսուդատի կուտակումով:
Դասակարգում
Արտահիվանդանոցային թոքաբորբ-զարգանում է ստացիոնարից դուրս՝ տնային պայմաններում և ամնետարածված ձևն է:Հիմնական հարուցիչներն են՝ պնևմոկոկը,միկոպլազմա, խլամիդիա, հեմոֆիլային ցուպիկը,լեգիոնելան, մորաքսելան:
Ներհիվանդանոցային-զարգանում են ոչ պակաս , քան հվանդանոց ընդունվելուց 48-72 ժամ հետո: Սրանք կազմում են 10-15 %, սակայն մահացությունը կազմում է 30-50%: Հարուցիչներն են՝ պրոտեյը, կլեբսիելան, ոսկեգույն ստաֆիլակոկը, պնևմոկոկը, աղիքային ցուպիկը, կապտաթարախային ցուպիկը, լեգիոնելան, անաէրեբ բակտերիան:
Ատիպիկ թոքաբորբեր-պայմանավորված  են ներբջջային հարուցիչներով:
Իմունոդեֆիցիտային վիճակներով մարդկանց շրջանում առաջացած թոքաբորբեր
Իմունոդեֆիցիտային վիճակները կարող են պայմանավորված լինեն ՁԻԱՀ-ով, չարորակ ուռուցքներով,օրգանների կամ ոսկրածուծի փոխպատվաստմամբ, տարեց հասակով, քրոնիկական հիվանդություններով՝ շաքարային դիաբետ, երիկամային անբավարարություն, ամիլոիդոզ,բերիլիոզ, կորտիկոստերոիդներով բուժում:
Իմունոդեֆիցիտային տարբեր վիճակներում , այդ թվում դեղեր ընդունելու հետ կապված, խախտվում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների բոլոր օղակները: Տեղի են ունենում  բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի կազմի փոփոխություններ, շնչափողաբրոնխային արտադրուկի մուկոցիլիար խանգարումներ, տեղային պաշտպանողական սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ մեխանիզմների վնասում: Այս  882ամենը պայմաններ է ստեղծում շնչառական օդատար ուղիներում ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանզմների կոլոնիզացիային և թոքային պարենքիմայի բորբոքման: Հարուցիչներն են՝ սնկերը, միկոպլազման, լեգիոնելան, վիրուսները, հեմոֆիլային ցուպիկը և այլն:

Պատճառագիտությունը
Ամնեահաճախ հարուցիչներն են գրամ դրական և գրամ բացասական բակտերիաները, ներբջջային հարուցիչները, հազվադեպ՝ սնկերը և վիրուսները:
Միկրոօրգանիզմները ներխուժում են շնչառական հատվածներ 3 ճանապարհով
1 Բրոնխածին ճանպարհ-քթըմպանի պարունակության ասպիրացիայի հետևանքով:Հիմնականում հադիպում է ծերունական հասակում գիտակցության խանգարումների դեպ
քում, ալկոհոլի, թմրանյութերի, քնաբերների ազդեցության հետևանքով, երբ ընկճվում է հազի ռեֆլեքսը և խանգարվում է ձայնաճեղքի ռեֆլեկտոր սպազմը:
2 Օդակաթիլային ճանապարհ
3Հեմատոգեն- արյունածին ճանապարհ
4 Կոնտագիոզ ճանապարհ- հարևան օրգաններից հարուցիչների տարածումով

Կլինիկա
Կլինիակական պատկերը ձևավորվում է ՝ թոքային ախտաբանության նշաններով, արտաթոքային դրսևորեւմներվ և կախված է ուղեկցող հիվանություններից,   հիվանդի տարիքից, վնասակար սովորությունների  առկայությունից:Ըստ  թոքաբորբ առաջացնող պատճառի կլինիկան կարող է տարբեր լինել:
Հիվանդները կարող են գանգատվել  ջերմության բարձրացումից (39-40աստիճան),  սրտխառնոցից,մկանային թուլությունից, կրծքավանդակի ցավերից: Կարող են ունենալ՝ հազ, հևոց,  արտահայտված քրտնարտադրություն:

Թոքաբորբերի բարդությունները
-Սուր շնչառական անբա
վարարություն
-Թոքերի աբսցես
-Պլևրայի էմպիեմա
-Սեպսիս
-Սուր շնչառական դիսթրես համախտանիշ

Թոքաբորբի բուժումը
Հոսպիտալացման ցուցումներն են՝
-65տ.-ից բարձր
-Ուղեկցող հիվանդությունները
-3 օրվա ոչ արդյունավետ ամբուլատոր բուժում
-Հևոց, շնչառության հաճախացում 30/ր
-Ոչ կայուն հեմոդինամիկա ՝ սիստոլիկ զ.ճ <90, կամ դիաստոլիկը զ.ճ <60
-2 և ավելի բլթերի ախտահաորւմ
-սեպտիկ շոկ
Պատճառագիտկան բուժումը իրականացնում են հակաբակտերիալ դեղամիջոցներով, որի ընտրությունը և արդյունավետությույունը պայմանավորված է հարուցչից:  Այս ամենի հետ միասին պետք է նաև կատարել ոչ դեղորայքային բուժում, այն է՝ առատ տաք հեղուկների ընդունում, կրծքավանդակի մերսում՝ պերկուսիոն, վիբրացիոն, վակումային և շնչառական վարժություններ:

Ապրեք Առողջ…

Պատրաստեց Բունիաթյան Գ.

Նյութը պատրաստելիս օգտվել ենք բժշկական գրականությունից՝ Թոքաբանություն ըստ Գ.Ե Ռոյտբերգի և Ա.Վ Ստրուտինսկու ձեռնարկի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook