Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ինֆուզիոն պորտ համակարգի նշանակությունը քիմիաթերապիայի բուժման գործընթացում

Ներկայում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործում է Հանրապետությունում ինֆուզիոն պորտ համակարգի ամենամատչելի տեղադրումը (port-a-cath` պորտակատ), որը կիրառվում է քիմիաթերապիայի դեղերի ներարկման համար: Քիմիաթերապևտիկ դեղամիջոցները այս եղանակով ներարկելը անհամեմատ ավելի հեշտ ընթացք է ունենում պացիենտի համար: Կարիքը չի լինում ամեն գործողության համար կրկնակի ներերակային սրսկումներ անել, իսկ երբեմն բուժումը կարող է տևել ամիսներ:

Նկարագիր

Պորտ համակարգն իմպլանտացվող համակարգ է և տալիս է մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ: Պորտ համակարգի միջոցով դեղը` մուտք գործելով կենտրոնական երակային համակարգ, անմիջապես խառնվում է մեծածավալ արյան հետ և առավել արդյունավետ է տարածվում քիմիաթերապիա ստացող պացիենտների ամբողջ օրգանիզմով:

 

Ի՞նչ է պորտ համակարգը

Պորտ համակարգը կազմված է երկու մասից. պորտ և կաթետր: Պորտը ոչ մեծ տարա է, որն իմպլանտացվում է կրծքավանդակի վերին հատվածում` մաշկի տակ:

Պորտին միանում է կաթետերը, որի միջոցով համակարգը միակցվում է կենտրոնական երակային համակարգին:
Ինչու՞ է անհրաժեշտ պորտ կաթետերը

Բուժման ժամանակ անընդհատ երակային մուտքի կարիք է լինում: Տոքսիկ դեղորայքը, հատկապես քիմիաթերապևտիկ դեղերը, վնասում են փոքր տրամաչափի երակները և հետագա ներարկումները լինում են ցավոտ: Ունենալով մուտք դեպի կենտրոնական երակային համակարգ, թերապիան իրականացվում է առավել հարմարավետ և անվտանգ:

Ինչպե՞ս է տեղադրվում պորտ կաթետերը

Ինֆուզիոն պորտը մոտավորապես 4 սմ տրամագծով և 2 սմ հաստությամբ տարա է, որը ներսից ծածկված է բիոիներտ պոլիմերով: Վերին հատվածը ծածկված է բազմաշերտ սիլիկոնե թաղանթով, որտեղից իրականացվում է դեղերի ներարկումը:

 

Տարային միացվում է կաթետեր, որի դիստալ հատվածը միակցվում է կենտրոնական երակային համակարգին (ենթանրակային կամ ներքին լծային երակների

Մոտավորապես 1 ժամ տևողությամբ միջամտությունն իրականացվում է ռենտգեն վիրաբուժական սենյակում, տեղային կամ ներերակային անզգայացմամբ, որից հետո պացիենտը մնում է ստացոնարում ևս 4 ժամ: Միջամտության ժամանակ կատարվում է փոքր կտրվածք և ներմաշկային գրպանիկի ձևավորում՝ կրծքավանդակի վերին հատվածում տարայի տեղադրման համար: Այնուհետև միացվում է կաթետերը, որի դիստալ հատվածը` ռենտգեն հսկողության ներքո, իջեցվում է մինչև վերին սիներակի ստորին 1/3  հատվածը: Անհրաժշտության դեպքում, հենց հաջորդ օրը պացիենտը կարող է քիմիաթերապիա ստանալ: Ցանկալի է պորտ կաթետերը տեղադրել քիմիաթերապիա ստանալուց առնվազն տաս օր առաջ:
Ինչպե՞ս է իրականացվում պորտի խնամքը

Պորտի տեղադրումից հետո, նվազագույնն ամիսը մեկ անգամ, այն պետք է, այսպես ասված լվանալ, որպեսզի խուսափենք կաթետերի խցանումից: Պորտը կարելի է հեռացնել բուժման ամբողջական կուրսն ավարտելուց հետո, ինչպես նաև` եթե խնդիրներ չեն առաջացել, կարելի է թողնել, քանի որ տվյալ խմբի պացիենտներն անընդհատ երակային ներարկումների կարիք են ունենում: Հնարավոր է նաև լաբորատոր հետազոտությունների համար պորտի միջոցով արյուն վերցնել:

Ի՞նչ ռիսկեր ունենք

Նորագույն տեղնոլոգիաները՝ռենտգենի և ուլտրաձայնի առկայությունը, թույլ են տալիս ռիսկերը նվազագույնի հասցնել:
Կան վերքի ինֆեկցվելու հետ կապված ոչ մեծ ռիսկեր:
Կարևոր է տիրապետել պացիենտի ալերգիաների նկատմամբ տեղեկատվությանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook