Sunday, May 5, 2024
Հոգեբանի անկյունՄանկան ԱնկյունՆորություններ

ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԸ քույրերի և եղբայրների միջև

ՄԵԾԱՆԱԼ ՔՐՈՋ ԿԱՄ ԵՂԲՈՐ ՀԵՏ նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:
Սակայն նախքան իրական ջերմ հարաբերությունների ձևավորումն անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել, որտեղ գրեթե հնարավոր չէ խուսափել վեճերից, խանդից, անհանդուրժողականությունից, մրցակցությունից և այլն:
ԻՍԿ ԻՆՉՈՒ՞ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ ՎԵՃԵՐԸ քույրերի և եղբայրների միջև. անդրադառնանք կարևոր պատճառներին։
🎯 Ամենահաճախ հանդիպող պատճառը մրցակցությունն է ծնողների ուշադրության և սիրո համար: Յուրաքանչյուր երեխա ուզում է լինել միակը և ստանալ հայրիկի, մայրիկի ողջ սերը:
Երեխաները խանդում են, նեղվում են, բարկանում են, իսկ ծնողները բախվում են այն խնդրի հետ, թե ինչպես ցույց տալ, որ երեխաներից յուրաքանչյուրը յուրահատուկ է և սիրված:
⛳ Հաջորդ տարածված պատճառն այն է, որ ծնողներն ու այլ մեծահասակներ իրենք են հրահրում կամ խորացնում մրցակցությունը երեխաների միջև՝ պարբերաբար համեմատելով նրանց:
Երբեմն դա տեղի է ունենում նյարդայնության, հոգնածության և դժգոհության արդյունքում.
«Նայի´ր, թե ինչ հավաք է քրոջդ սեղանը, իսկ քո՞նը»,
«Եղբայրդ կես ժամում ավարտեց տնային առաջադրանքները, իսկ դու դեռ չես էլ սկսել» և այլն։
Եթե դաստիարակության նման ոճը դառնում է սովորական, դա իր բացասական հետքն է թողնում երեխաների հարաբերությունների վրա:
❔Ինչու՞ են այս և այլ պատճառներ հանդիպում ընտանիքում։
❔Ինչպե՞ս կարող են վարվել ծնողները, երբ երեխաները վիճում են։
🌿 Հարցերի մեկնաբանումն ու վերլուծություններն ընթերցեք «Երկուսով» կենտրոնի մանկական հոգեբան Վարդուհի

Leave a Reply

x Close

Like Us On Facebook