Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Լավագույն վիտամիններ՝ կանանց համար

Կնոջ առողջությունը չափազանց կարևոր է ընտանիքի հանգստության ու խաղաղության պահպանման տեսանկյունից: Երբ հիվանդանում է մայրիկը, կյանքը շուռ է գալիս: Սա գիտակցելով՝ կանայք առավել ուշադիր պետք է լինեն իրենց առողջությանը սպառնացող ռիսկերը կառավարելու տեսանկյունից: Օրգանիզմի ամրությունը կարելի է ապահովել նաև բնական միջոցներով: Դրա համար կարևոր է ճանաչել մեզ այնքան հասանելի մթերքներն ու դրանց հատկությունները:

Վիտամին A-ն կնոջ համար անփոխարինելի է, երբեմն համարվում է կնոջ օրգանիզմի գանձը: Այն հակաօքսիդանտի հատկություններ ունի: Նպաստում է ոսկրերի, մաշկի, փափուկ հյուսվածքների, ատամների և եղունքգների ամրության վերականգնմանը:  Բարելավում է տեսողությունը: Խթանում է դիմադրողականությունը, դանդաղեցնում է ծերացման պրոցեսները: Այս վիտամինով հարուս են սպանաղը, հավկիթը, կաթը, լյարդը, կարմիր պղպեղը, կաղամբը, դեղձը, ամուր հացահատիկները: Խորհուրդ է տրվում օրական գոնե մեկ նման մթերքն օգտագործել՝ որպես հիմնական ուտելիք:

Վիտամին D-ն չափազանց կարևոր է կնոջ առողջության համար: Այն կարելի է ընդունել ձկան, կաթի, հավկիթի, լյարդի միջոցով: Այս վիտամինն ակտիվացնում է օրգանիզմում առկա կալցիումն ու ֆոսֆորը: Հենց սրանք են այն հանքանյութերը, որոնք պատասխանատու են ոսկրերի ամրության համար: Այս վիտամինի օգնությամբ նվազում է սկլերոզի ռիսկը: Վիտամին D-ի կիրառությունը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների, ռևմատոիդ արթրիտի առաջացումը, ինչպես նաև դեպրեսիաների, անքնության առաջացման հավանականությունը: Այս վիտամինի օգնությամբ հնարավոր է հեշտ տանել նախադաշտանային սինդրոմի նշանները:

Վիտամին K-ն եմծ նշանակություն ունի մարդու կյանքում: Այսպիսով հնարավոր է ամրացնել ոսկրերը, բարելավել արյան մատակարարումն օրգան-համակարգերին, նվազեցնել սրտային հիվանդությունների ռիսկը, բարձրացնում է իմունիտետը: Այս վիտամինի պաշար են կանաչ տերևավոր բանջարեղենը, սոյայի յուղը, ձկան յուղը, հատիկավորները:

Վիտամին B6-ը պիրիդօքսին է դիտարկվում և օրգանիզմի մի քանի կենսական գործունեության հիմնական խթանիչն է: Այն առողջ իմունային համակարգի հենասյունն է, նպաստում է այնպիսի հորմոնների և  ուղեղի քիմիական նյութերի արտազատմանը, որոնք օգնում են հաղթահարել դեպրեսիան, հիշողության կորուստն ու մի շարք նյարդահոգեբանական հիվանդություններ: Կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը:

Հղիության ընթացքում Վիտամին B6-ի նվազումը կարող է հանգեցնել անեմիայի և առավոտյան թուլության:

Այս ամենից խուսափելու համար կարելի է պարզապես ճիշտ սննդակարգի օգնությամբ լրացնել անհրաժեշտ քանակությունը: Վիտամին B6-ով հարուստ են մսամթերքը, բանանը, վարսակը, սերմերը, ամբողջական հատիկները, ավոկադոն, ձկնամթերքը:

Վիտամին E-ն օգնում է պայքարել ծերացման դեմ: Այս վիտամինն օգնում է ապաքինվել վնասվածքներից հետո: Վիտամին E-ն լավագույն աջակից է կատարկտի դեմ, ուռուցքային հիվանդությունների պայքարում: Մասնագետները փաստում են, որ քաշի դեմ պայքարողներն անպայման պետք է սննդակարգում ներառեն նաև Վիտամին E պարունակող մթեքրներ: Մեծ քանակությամբ Վիտամին E կա ծովամթերքում, ընկուզեղենոմ, արևածաղկի սերմերում, սպանաղի տերևներում:

Վիտամին B-12-ը մեկն է չափազանց կարևորներից: Այն նպաստում է նյութափոխանակային գործընթացներին, բջջի կենսունակությանը: Կարևոր է հիշողության պահպանման, ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի նորմալ կենսագործունեության համար: Այս վիտամինի օգնությամբ եմենք հաղթահարում ենք դեպրեսիաները, անհանգստությունները: Պանիրը, ձկնամթերքը, հավկիթը, մսամթերքը, կաթը Վիտամին B-12-ի հսկայական պաշարներ ունեն:

Վիտամին C-ն դիմադրողական համակարգի խթանման մեծագույն ֆունկցիայով է օժտված: Այն նպաստում է բոլոր տեսակի ապաքինման գործընթացներին, խթանում է հյուսվածքների աճը, նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկը, նշանակալի դեր ունի արյունային բջիջների ձևավորման գործում: Բրոկոլին, կիվին պղպեղը, նարինջը, լոլիկը, հատապտուղները մեծ քանակությամբ Վիտամին C են պարունակում: Ուստի խորհուրդ է տրվում դրանք հաճախ ընդգրկել սննդակարգ:

Վիտամին B9-ի շնորհիվ տեղի են ունենում կանանց բնորոշ մի շարք նոյւթափոխանակային գործընթացներ: Այս վիտամինի պատշաճ մակարդակը նպաստում է արյան ճնշման կարգավորմանը, Ալցհեյմերի հիվանդության կանխարգելմանը, սրտամկանի և կենտրոնական նյարդային համակարգի, ինչպես նաև մի շարք ուռուցքային հիվանդությունների կանխմանը: Այս վիտամինի պատշաճ քանակը կարևոր է հատկապես հղիության ժամանակ, հակառակ պարագայում մեծանում է վիժումների հավանականությունը: Վիտամին B9-ի պաշարները կարելի է լրացնել կանաչ բանջարեղենի, ծնեբեկի, սեխի, հատապտուղների, նարնջի հյութի, հավկիթի կիրառման շնորհիվ:

Վիտամին B7– նյութափոխանակության կազմակերպիչներից է: Այն գլյուկոզայի և ճարպաթթուների ձևովորմանն է նպաստում: Այն  ամրացնում է եղունգները, մազերն ու առողջացնում է մաշկը: Նպաստում է խոլեստերոլի արտադրությանը՝ որպես ոսկրի և ոսկրածուծի արտադրման կարևորագույն գործոն: Այն պարունակվում է ձվի դեղնուցում, սոյայի հատիկներում, հատիկավորներում, վարսակի հատիկներում, սև բրնձի մեջ, պանրի, կաթի բաղադրությունում, դեղին մրգերում, պղպեղներում:

Վիտամին B2 –ը ևս կարևոր է նորմալ կենսագործունեության ու նյութափոխանակության համար: Այսպիսով հնարավոր է օրգանիզմում Վիտամին B2-ի հավասարակշռությունը պահելով ունենալ անհրաժեշտ էներգիա, նորմալ իմունային համակարգ: Մսամթերքը, տերևներ ունեցող բանտջարեղենը, ձուն, սունկը, պանիրը, կաթնամթերքը մեծ քանակությամբ Վիտամին B2 են պարունակում:

Վիտամին B3-ը՝ նիացինը օգնում է կանանց ավելի թարմ ու երիտասարդ երևալ: Այն ամրապնդում է մաշկը, նպաստում խոնավությանը: Օգնում է հիվանդություններից զերծ մնալ, քանի որ յուրօրինակ պատնեշ է բակտերիաների ու վիրուսների դեմ:

Թիամինը կամ B1 վիտամինը նպաստում է նյութափոխանակության համար անհրաժեշտ էներգիայի ապահովմանը, ամրրապնդում է նյարդային համակարգը: Այն գոյություն ունի մսի, ընկուզեղենի, հատիկավորների մեջ:

Կնոջ օրգանիզմի չափազանց անհրաժեշտ նյութերից է ֆոլաթթուն: Այն նպաստում է ԴՆԹ-ի ձևավորման գործընթացին, նոր բջիջների ստեղծմանը, օրգանիզմում նյութափոխանակային գործընթացների պատշաճ իրականացմանը: Այն կարելի է ստանալ բնական ճանապարհով՝ ավելի հաճախ կերակրացնակում ներառելով լյարդ, ծովամթերք, հատիկավորներ:

Այսպիսով հնարավոր է ճիշտ ու հավասարակշռված սննդակարգի օգնությամբ կառավարել անհրաժեշտ նյութերի մուտքը մեր օրգանիզմ և ապահովել ավելի որակյալ կյանք:

Նյութի աղբյուրը ՝ healthmag.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook