Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Լեգիոնելային թոքաբորբ

Լեգիոնելաները, ինչպես միկոպլազմաները և խլամիդիաները ներբջջային գրամ-բացասական հարուցիչներ են, որոնք հզոր էնդոտոքսին են արտադրում:
Legionella pneumonia ցուպիկով հաճախ վարակվում են վարակված ջրի կաթիլները ներշնչելիս: 💦
🏞Նկարագրված են զանգվածային բռնկումներ` կապված կոնդիցիոներներում և ջրային խողովակներում այս մանրէի բազմացման հետ:
Նշված միջավայրերում ջրի հոսքի ժամանակավոր դադարից հետո խոնավ տարածքներում լեգիոնելան բավականին լավ է բազմանում🦠🍻🦠:
🤕➡️🙂Հիվանդից առողջ մարդուն օդակաթիլային ճանապարհով վարակի տարածումը չի բացառվում:
🗓 Գաղտնաշրջանը (ինկուբացիոն շրջանը) տևում է 2-10 օր:
Հիվանդության սկիզբը սուր է` ծանր թունավորման նշաններով` ընդհանուր թուլություն😔, ջերմության բարձրացում մինչև 39-40 աստ. C🤒, արտահայտված հևոց, դիսպեպսիա, գլխացավ🤕, մկանացավ, ուղեղախտ (էնցեֆալոպաթիա)🤯:
🗣Սկզբնական շրջանում հազը չոր է, ավելի ուշ արտադրվում է լորձային ՙբրնձային՚ խորխ, հետագայում` թարախային բնույթի, հաճախ արյան հետքերով, քանի որ կարող է զարգանալ նեկրոզացնող ալվեոլիտ:
🧪Ախտորոշումը հաստատում է հակալեգիոնելային հակամարմինների տիտրի նորմայից 4 անգամ բարձր լինելը:
Անարդյունավետ բուժման դեպքում մահացությունը հասնում է 20 %-ի:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook