Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Խաղերը և տեսանյութեր դիտելը կարող է երեխաների մոտ հոգեկան խանգարումներ առաջացնել

Խաղերը և տեսանյութեր դիտելը կարող է երեխաների մոտ հոգեկան խանգարումներ առաջացնել
Էկրանի մոտ անցկացրած ժամանակի մեծ քանակությունը նպաստում է երեխաների հոգեկանի փոփոխությանը, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Journal of Adolescent Health ամսագրում:
Աշխատանքին մասնակցել է 9-10 տարեկան 9 հազար երեխա։ Հետազոտության սկզբում, ըստ ծնողների կողմից լրացված հարցաթերթիկների, երեխաները մոտ 4 ժամ անցկացրել են էկրանների մոտ՝ խաղեր խաղալով կամ տեսանյութեր դիտելով։ Երկու տարի շարունակ գիտնականները տվյալներ են հավաքել հետազոտվողների սովորությունների մասին, ինչպես նաև տարբեր #հոգեբանական և ճանաչողական #թեստեր են անցկացրել։
Ինչպես պարզվել է, մասնակիցների 4,4%-ի մոտ առաջացել է #օբսեսիվ#կոմպուլսիվ խանգարում։ Դրա հավանականությունը մեծանում էր օրական յուրաքանչյուր լրացուցիչ ժամի համար, որը երեխան անցկացնում էր վիդեոխաղեր խաղալով (15%-ով կամ YouTube-ում տեսանյութեր դիտելով (11%-ով):
Գիտնականների կարծիքով՝ ՕԿԽ-ի հակված երեխաները կարող են անընդհատ ձգտել համակարգչի մոտ ժամանակ անցկացնել կամ տեսանյութեր դիտել: Այդ ամենն էլ ավելի է անդրադառնում նրանց կոմպուլսիայի սրման ռիսկի վրա։
ՕԿԽ-ն #հոգեկան #խանգարում է, որը կարող է լինել քրոնիկ, զարգացող կամ էպիզոդիկ: ՕԿԽի դեպքում մարդիկ ակամա ունենում են սևեռուն, անհանգստացնող կամ վախեցնող մտքեր (օբսեսիաներ): Նա անընդհատ և անհաջող փորձում է ազատվել մտքերից առաջացած անհանգստությունից՝ նույնքան սևեռուն և հոգնեցուցիչ գործողությունների (կոմպուլսիաների) օգնությամբ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook