Saturday, April 27, 2024
Նորություններ

Խնդիր է դրվել արագացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շահագործումը

Կայացել է ՀՀ ԱՆ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նորանշանակ նախագահ Նելսոն Զուլոյանն անդրադարձել է unnamedկենտրոնի ստեղծման նպատակին և կարևորությանը, ընդգծել առանձնահատուկ դերը Հայաստանում չարորակ նորագոյացությունների ախտորոշման և բուժման արդյունավետության բարձրացման գործում։ Այդ իսկ հանգամանքներից ելնելով խնդիր է դրվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը շահագործման հանձնել հնարավորինս սեղմ ժամկետում։

Այնուհետև կենտրոնի տնօրենը հաշվետվություն է ներկայացրել իրականացված աշխատանքների, ընթացիկ և պլանավորվող միջոցառումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ։ Քննարկվել է նաև նորաստեղծ ծառայությունը համապատասխան բարձրակարգ մասնագետներով ապահովելու անհրաժեշտության հարցը:

Ամփոփելով, հստակեցվել են կենտրոնի շահագործումն արագացնելուն ուղղված քայլերը։ Հանձնարարվել է  բանակցություններ սկսել տեղադրված սարքավորումների փորձարկման համար պահանջվող ծախսանյութերի ներկրման շուրջ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook