Wednesday, May 1, 2024
Նորություններ

Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ռայմոնդ Վահանի Դամադյանը.Նարեկ Մատինյան

Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երկրային կյանքին հրաժեշտ տվեց Ռայմոնդ Վահանի Դամադյանը: Խոսքեր չեմ գտնում նկարագրելու համար, թե ինչ արժեք ունի նա ինձ համար, ռադիոլոգիայի, բժշկագիտության ու ամբողջ մարդկության համար: Նա շատ փորձությունների միջով էր անցել, շատ դժվարություններ էր պատվով հաղթահարել, սակայն սիրելի կնոջ կորստին երկար չդիմացավ: Երբ տանում էի օդանավակայան, ասաց «մի բան խնդրեմ կանես՞», ասացի «իհարկե, ինչ՞ է պետք անել», ասաց «ինձ կնկարես՞ Արարատիս հետ»:

Գնացի մոնումենտ բարձրացող ճանապարհին կանգնեցի, նկարեցի, բայց Արարատն ամպամած էր, ասաց «սա իմ վերջին նկարն է Արարտիս հետ», ասացի «չէ Դոկտոր Դամադյան, այսօր ամպամած է, ստիպված նորից պետք է վերադառնաք Հայաստան, որ ավելի պարզ նկար ստանանք», ասաց «Չէ, սա իմ վերջին նկարն է Արարատիս հետ…»: Աստված հոգիդ լույսերի մեջ պահի Դոկտոր Դամադյան, համոզված եղիր, որ ինչ խոստացել եմ մեր վերջին զրույցի ժամանակ, հաստատ անելու եմ!!!

Leave a Reply

x Close

Like Us On Facebook