Wednesday, May 1, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Ինչ ուտել նիհարելու համար․ դիետիկ նախաճաշի բաղադրատոմս

Նախաճաշը կարող է լինել կշտացնող և ցածր կալորիականությամբ, օգտակար ու շատ համեղ։ Ամբողջ հարց այն է, թե ինչ մթերք ունեք ձեռքի տակ։ Բաղադրատոմս որոնելու վրա պետք չէ ժամանակ կորցնել. մենք դա արել ենք ձեր փոխարեն։

Sputnik Արմենիան մեկտեղել է ամենահամեղ ու օգտակար նախաճաշերի ցանկը, որ դուր կգա հատկապես նրանց, ովքեր որոշել են նիհարել։

Վարսակի բլիթ

Միայն հերկուլեսով չես կշտանա, հետո այն շատ արագ ձանձրացնում է։ Քչերը գիտեն, որ վարսակի փաթիլները կարելի է, այսպես ասած, «վերամշակել» և վարսակի բլիթ պատրաստել։

 

Երեք ճաշի գդալ վարսակի ալյուրի կամ աղացած վարսակի փաթիլների վրա լցնում ենք 50 մլ կաթ կամ ջուր։ Ավելացնում ենք մեկ ձու, խառնում ենք։ Տրորում ենք կես բանանը և ավելացնում մեր խմորին։ Տաք թավայի մեջ ձեթ ենք քսում և բլիթը թխում ենք փակ կափարիչի տակ՝ ամեն կողմից երկու րոպե, թույլ կրակի վրա։ Որպես միջուկ կարելի է ավելացնել բանանի հետ խառնած կաթնաշոռ, կամ էլ կարելի է բլիթը մատուցել սուրճի հետ՝ մեղրով։

Դդմիկի կոտլետներ՝ առանց ալյուրի

Քերում ենք դդմիկը, ավելացնում ենք աղ, պղպղեղ, խառնում ենք և քամում ավելորդ հեղուկը։ Ավելացնում ենք երկու ձու և մի քանի գդալ վարսակի փաթիլներ։ Խառնում ենք և թողնում մի քանի րոպե։ Երբ փաթիլներն ուռչեն, խառնուրդը պատրաստ է։ Տապակում ենք տաք թավայի մեջ արևածաղկի ձեթով։ Մատուցում ենք պանրի կամ այլ մթերքների հետ՝ ըստ ճաշակի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook