Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ծխելը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև անպտղության

Առհասարակ ծխախոտը վնասակար է, դրա օգտագործումը կարող է ազդել առողջության վրա և առաջացնել մի շարք խնդիրներ: Ծխախոտի վնասակար ազդեցություններից մեկն էլ տղամարդկանց մոտ անպտղության հանգեցնելու հավանականությունն է:

Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով:

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում առողջապահության նախարարության`սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանը նշեց, որ հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո:

HM2_9597.JPG (442 KB)

«Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա: Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան, նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեյկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ»,-ասաց մասնագետը:

Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման:

Ի՞նչ ազդեցություն կարող է ծխելը ունենալ սեռական առողջության վրա, հատկապես տղամարդկանց մոտ: Հնարավո՞ր է վերականգնել ծխախոտի ազդեցությամբ տղամարդկանց սերմում բարձրացած  լեյկոցիտների քանակը:

Այս և մի շարք կարևոր այլ  հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook