Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ծիրանի չրի օգտակար հատկությունները

Ծիրանի առողջարար հատկությունները մարդկությանը հայտնի են դեռ վաղ ժամանակներից: Ծիրանի չրի օգտակար հատկությունները`

🍑Մաքրում է մարսողական համակարգը Նախքան սնունդ ընդունելը՝ կեր մեկ-երկու չիր, ինչը կխթանի մարսողությունը:

🍑Պայքարում է սակավարյունության դեմ Ծիրանաչիրը երկաթի հարուստ աղբյուր է, որն օգնում է պայքարել սակավարյունության դեմ:

🍑Օգնում է փորկապության դեպքում։

🍑 Օգնում է տենդի ժամանակ ։ Ծիրանաչրի հետ կարող ես խառնել մեկ թ. գ. մեղր, լուծել ջրի մեջ և ընդունել: Իջեցնում է տաքությունը:

🍑Նպաստում է մաշկի շողարձակմանը Պարունակվող վիտամինների շնորհիվ՝ ծիրանի ու ծիրանաչրի հաճախակի օգտագործումը մաշկը դարձնում է առողջ, առանց ցանի ու ալերգիկ քորի:

🍑Հղիության դեպքում Հղի կանանց կամ կերակրող մայրերի համար ծիրանաչիրը կարող է հիանալի փոխարինել խմորեղենին կամ շոկոլադին, քանի որ ավելի առողջարար տարբերակ է: Սակայն պետք չէ չարաշահել:

 

🍑Կարգավորում է սրտի աշխատանքը ։

🍑Լավ տեսողության գրավական է Վիտամին A-ն, որը կա ծիրանաչրի մեջ, տեսողության համար ամենաանհրաժեշտ վիտամիներից է։

🍑Օգնում է արյան բարձր ճնշման դեպքում։

🍑Ամրացնում է մկանային հյուսվածքները։

Ծիրանի չրի օգուտները շատ են և այն օգտակար բազմազան հատկությունների եզակի համադրություն է, որը մայր բնությունը տվել է մեզ։ Սակայն դա դա չի նշանակում, որ ծիրանի չիրը կարելի է ընդունել անսահմանափակ քանակով։ Նորմալ օրգանիզմի համար օրեկան չափաբաժինը կազմում է 80-100 գ, այլապես այն կարող է բերել․
🔶️արյան ճնշման իջեցման՝ հատկապես այն մարդկանց մոտ, որոնք արյան ցածր ճնշման խնդիրներ արդեն իսկ ունեն,
🔶️աղեստամոքսային համակարգի խանգարման,
🔶️ինքնազգացողության վատացման գեր մարդկանց և շաքարային դիաբետ ունեցողների մոտ․ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook