Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Կանանց ամենահաճախ հանդիպող խնդիրը. Սևադա Հակոբյան

Կանանց շրջանում ամենատարածված խնդիրներից մեկի՝ վագինիզմի մասին է զրուցել Tert.am-ը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ., դոցենտ Սևադա Հակոբյանի հետ: Բժիշկը նշում է, որ վագինիզմը իրենից ներկայացնում է հեշտոցի մուտքը շրջապատող մկանների ակամա ջղակծկում սեռական հարաբերության փորձի ժամանակ:

«Մկանների կծկման արդյունքում սպազմը անհնար է դարձնում սեռական հարաբերությունը, առաջանում է ուժեղ ցավ, իսկ նման կծկումների պատճառով  զուգընկերը չի կարողանում ներթափանցել հեշտոց, իսկ կրկնվող փորձերը առաջացնում  են ցավի և անհարմարության ուժգին զգացում։

Կնոջ համար շատ դժվար է դառնում ամուսնուն «ընդունել», նա պարզապես չի կարող վերահսկել այս գործընթացը, իսկ տղամարդը կանգնած է «աղյուսե պատի» առջև, որը չի կարողանում հաղթահարել:  Առնանդամի ներհրման փորձերի դադարեցումից հետո մկանները վերադառնում են նորմալ տոնուսին:
Վագինիզմը հաճախ հանդիպող հիվանդություն է միայնության դատապարտված կանանց մոտ։
Այս հիվանդությամբ տառապող կանանց  հաճախ բնորոշ են անհանգստությունը, մեկուսացումը, լարվածությունն, ինչպես նաև զուգընկերոջ հետ տարաձայնությունների առաջացումը։
Կանայք  բողոքում են, որ չեն կարողանում սեռական հարաբերություն ունենալ քանի որ սեքսն աներևակայելի ցավոտ և գործնականում անհնար է։  Նրանց թվում է, որ ունեն փոքր հեշտոց, քանի որ  առնանդամի ներհրման ցանկացած փորձ սուր ցավ է պատճառում»,- նշում է սեքսոպաթոլոգը:

Բժշկի խոսքով՝ վագինիզմ ունեցող կանայք թեև սեռապես զգայուն են, բայց հնարավորություն չունեն սեռական կյանք վարել:

«Վագինիզմի զարգացմանը նպաստող գործոններ  են՝ տարած սեռական բռնությունը, սեռական հարաբերություն ունենալու առաջին փորձերի ժամանակ սուր  ցավի զգացումը, ընտանիքում խիստ դաստիարակությունը, սեռական վախերը, նախկինում հոգեկան տրավմաները և այլ պատճառներ»,- նշում է բժիշկը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook