Wednesday, May 1, 2024
Նորություններ

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն շտապօգնության հավելյալ ամենագնաց մեքենաներով

Կապանի և Գորիսի բժշկական կենտրոնները կհամալրվեն հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարության թիմը եղել է Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում, իրականացրել է ուսումնասիրություններ և գնահատել կարիքները։

«Այս համայնքները ամբողջովին կապահովվեն առաջին օգնության բոլոր պարագաներով։ Ե´վ Կապանի բժշկական կենտրոնը, և´ Գորիսի բժշկական կենտրոնը կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ։ Դրանք արդեն իսկ տրամադրվել են և լրացուցիչ նույնպես կտրամադրվեն։ Տվյալ համայնքների բնակիչների առողջության սպասարկումը ևս կապահովենք»,- ընդգծեց Ավանեսյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook