Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կատվախոտի բուժիչ հատկությունները

Կատվախոտ, կատվարմատ, կատվակնծկունծ, կատվի դեղ, մրվան, Ս.Գևորգի խոտ, Валериана лекарственная

Տարածված է ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։

 Կատվախոտի քիմիական բաղադրությունը

275px-Valeriana_officinalis_jfg1Կոճղարմատում և արմատներում հայտնաբերված է 0,5-2% բնորոշ վալերիանայի հոտով եթերայուղ, որը պարունակում է վալերիանա – բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, այնուհետև՝ ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն։

Նշանակություն և կիրառում

Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։ Մեղրատու է։

Կատվախոտի տերևները, գայլուկի ծաղիկները,հազրեվարդի և անանուխի տերևները, արևքուրիկի վերգետնյա հատվածը և թուրինջ խոտը`20-ական գ. մանրացնել խառնել միմյանց հետ: 2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել:  Խմել օրվա ընթացքում կումերով: Օգտագործել անքնության դեպքում:

Կատվախոտի չորացրած արմատերը փոշիացնել: 15 գ. բուսահումքի վրա լցնել 200 մլ. ջուր և 5 րոպե եփել: Թրմել, քամել, պահել փակ ամանի մեջ սառը տեղում: 1 ճաշի գդալ թուրմի վրա լցնել 1 գդալ անիսոնի յուղ, կամ թուրմ և խմել : Երեխաների համար `1 թեյի գդալ, մեծահասակներին 2-3 ճաշի գդալ: Օգտագործել, միայն քաղցած վիճակում, բրոնխային ասթմայի դեպքում:

Կատվախոտ- խմել արմատի թարմ  եփուկը: Օգտագործել ուղեղի արյունազեղման, գերհոգնածության դոպքում:

Կատվախոտ-1.5 թեյի գդալ փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Օգտագործել` փսխումով ուղեկցվող գլխացավի դեպքում:

Կատվախոտի արմատները, սագամատնունու և հազարատերևուկի վերգետնյա հատվածը 30-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 2 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թրմել, քամել: Խմել օրական 2 բաժակ: Օգտագործել` առատ դաշտանի դեպքում:

Կատվախոտ-5 գրամ փոշիացրած արմատները եփել 250 մլ. ջրում, քամել, ավելացնել մեղր: Խմել տաք վիճակում, օրական 2 անգամ: Օգտագործել սրտի տախիկարդիայի դեպքում:

Կատվախոտ- խմել արմատի թուրմը կամ եփուկը: Օգտագործել` հիստերիայի, մելամաղձության, սրտի տարբեր հիվանդությունների, փորափքանքի  դեպքում:

Կատվախոտի փոշիացրած արմատները և սպիտակ մղամուճի  փոշիացրած տերևները`0.5-ական գրամ, խառնել միմյանց հետ: Խառնուրդը  եփել 1 բաժակ ջրում, թրմել, քամել: Խմել օրական 1 անգամ: Օգտագործել 3 օր: Խմելուց առաջ ուտել գազար: Օգտագործել ճիճվի գեպքում:

Կատվախոտի արմատները, թուրինջ խոտի տերևները`20-ական գ. սագամատնունու և սատապի վերգետնյա հատվածը 30-ական գ. փոշիացնել և խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 ժաժակ եռացրած ջուր, թրմել 15 րոպե, քամել: Խմել 1 անգամից, տաք վիճակում: Օգտագործել`որպես միզամուղ, միզապարկի ջղակծկման դեպքում:

Կատվախոտ- 1 թեյի գդալ փոշիացրած արմատների վրա առավոտյան լցնել 1 բաժակ ջուր: Երեկոյան եփել  և խմել կումերով, քնելուց առաջ: Օգտագործել նևրոզի դեպքում:

Կատվախոտ-1.5 թեյի գդալ  փոշիացրած բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր: Թողնել 8 ժամ, քամել: Խմել օրվա ընթացքում: Օգտագործել փորկապի դեպքում:

Կատվախոտի արմատները, արևքուրիկի խոտաբույսը, մամխու ծաղիկները` 30-ական գ. փոշիացնել, խառնել միմյանց հետ: 1 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել: Խմել մեկական բաժակ երեկոյան: Օգտագործել քրտնարտադրությունը ուժեղացնելու համար:

Բոլոր դեղաբույսերը բուժման նպատակով օգտագործելուց առաջ  հարկավոր է խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook