Wednesday, May 8, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Կեռաս և բալ. օգտակար հատկություններն ու հակացուցումները

Կեռասն ու բալը միատեսակ մրգեր են, այդ պատճառով էլ դրանց պտուղները շատ ընդհանուր հատկություններ ունեն։ Հաճախ է հարց առաջանում, թե այդ մրգերից որն է ավելի օգտակար առողջության համար։ Պարզվում է, որ երկուսն էլ հարուստ են վիտամիններով։ Բալի վիտամինա–միներալային բաղադրությունն ավելի հարուստ է, իսկ շաքարի պարունակությունը երկու անգամ ավելի ցածր, քան կեռասի մեջ։ Թարմ վիճակում այս պտուղների կալորիականությունը գրեթե նույնն է՝ 50-62 կկալ։

Բալը դրական է ազդում սրտի աշխատանքի և անոթների վիճակի վրա, նվազեցնում է տրոմբի առաջացման հավանականությունը, դրական է ազդում արյան ճնշման վրա, օգնում է նյարդային համակարգին, նորմայի մեջ է պահում խոլեստերինը։ Այն դրական է ազդում նաև եղունգների և մազերի վիճակի վրա։

Բալը հակացուցված է աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, հատկապես՝ սրացումների ընթացքում։ Բալը վնասում է նաև ատամների էմալը։

Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։ Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook