Հայաստանում առաջին անգամ սինթեզված 18F-PSMA ռադիոֆարմ պրեպարատը հնարավորություն կտա հետազոտել չարորակ գոյացությունների ավելի լայն սպեկտր
Հայաստանում գործող Ռադիոիզոտոպների արտադրության և Ռուսաստանի Ն.Ն Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնների մասնագետների համագործակցության արդյունքում Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում արդեն իսկ ներդրված արտադրական և ախտորոշման տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվել է 18F-PSMA ռադիոֆարմ պրեպարատի սինթեզ, որը հնարավորություն կտա ուսումնասիրել մի շարք չարորակ գոյացություններ, մասնավորապես՝ շականակագեղձի չարորակ գոյացությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն էին այցելել ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկագիտահետազոտական կենտրոնի տնօրեն Իվան Ստիլիդին և մի խումբ ոլորտի ներկայացուցիչներ:
Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի տնօրեն Էդմոնդ Կոստանյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կենտրոնում, ծանոթացան մասնագետների կատարած աշխատանքին, իսկ Իվան Ստիլիդին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ և ՀՀ առողջապահության նախարարությունների և ուռուցքաբանների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել իրենց կենտրոնում: Հենց այդ ժամանակ կողմերի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Համագործակցության շրջանակում Հայաստան են ժամանել Բլոխինի անվան կենտրոնի մասնագետները, ովքեր այստեղ հայ մասնագետների հետ ներդրել են ուռուցքների ախտորոշման նոր տեխնոլոգիան:
Մանրամասները՝ տեսանյութում