Friday, May 3, 2024
Նորություններ

Հայաստանում տարեցների շուրջօրյա խնամքի 11 կենտրոն է գործում. աﬔն ինչ տուն- ինտերնատների մասին

Ոչ պետական տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում ապրում է մոտավորապես 10-15 մարդ, իսկ պետական տուն- ինտերնատներում՝ սկսած 200-ից ﬕնչև 450 տարեց մարդ է բնակվում։

«Արﬔնպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիﬓահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը։ «Ե՛վ պետական, և՛ ոչ պետական այդ կառույցները լինում են երկու տեսակի՝ ընդհանուր տիպի և հատուկ տիպի։

Ընդհանուր տիպի ծերանոցները առողջ մարդկանց համար են, իսկ հատուկները՝ ﬕայն հոգեկան խանգարուﬓեր ունեցողների։ Հաշմանդամություն ունեցող անձինք, եթե չունեն հոգեկան առողջության խնդիրներ, նույնպես ապրում են ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում»,- նշեց Անահիտ Գևորգյանը և հավելեց, որ հատուկ տիպի շուրջօրյա հաստատությունները չորսն են՝ երկուսը պետական, երկուսը ոչ պետական։ Ոչ պետական են Սպիտակ քաղաքում գտնվող խնամքի տունը և Երևանի «Ջերﬕկ անկյունը», իսկ պետական են համարվում Վարդենիսի տուն-ինտերնատը և «Ձորակ» խնամքի կենտրոնը։

Ընդհանուր տիպի տուն-ինտերնատներում ապրում են 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք և 65 տարեկան ծերեր։ Այսինքն՝ այստեղ ապրում են և՛ հաշմանդամություն ունեցող անձինք, և՛ ուղղակի ծերեր։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիﬓահարցերի բաժնի պետը տուն-ինտերնատ ընդունվելու մասին ասաց, որ շահառուն պետք է դիﬕ իր բնակության վայրի տարածքային սոցիալական ծառայության տարածքային մարﬓին (Փարոս)։

«Նա պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթեր՝ անձը հաստատող փաստաթուղթ, բժշկի քարտ, որտեղ նշվում են տարբեր բժիշկների եզրակացությունները իր առողջական վիճակի վերաբերյալ։ Այս աﬔնից հետո սոցիալական ծառայության աշխատակիցը տուն այց է կատարում, տեսնում է տան պայմանները, կարգավիճակը, թե ինչքանով է համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին և տալիս է եզրակացություն։ Այդ եզրակացությունը տալիս են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, և ﬔնք համակարգում ենք՝ նայում, թե որտեղ կա ազատ տեղ և գրում ենք այդ ծառայությանը, որ տվյալ մարդուն կարող եք ուղեգրել տուն-ինտերնատ»,- ընդգծեց Անահիտ Գևորգյանը։

Ընդհանուր տիպի տուն-ինտերնատում խնամվողը ստանում է կենսաթոշակի ապահովագրական մասը (աշխատանքային մասը)։ Կենսաթոշակը բաղկացած է երկու մասից՝ հիﬓական մաս (16.000 դրամ) և աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը։ «Աշխատանքային ստաժի համար տրվող հավելումը նա ստանում է, իսկ բազային գումարը, որը բյուջեից է տրվում՝ չի ստանում։ Միջին հաշվով նրանք ստանում են մոտ 20.000-25.000 դրամ։ Կան նաև անձինք, ովքեր ընդհանրապես չեն ստանում կենսաթոշակ, քանի որ ընդհանրապես չեն աշխատել՝ ստաժ չունեն։ Օրենքով այդպես է նախատեսված, եթե մարդը ապրում է պետության խնամքի ներքո, այսինքն՝ սննդով, հագուստով և ﬓացած բոլոր անհրաժեշտ իրերով ապահովվում է, ենթադրվում է, որ նրան գումար պետք չէ»,- ասաց բաժնի պետը։ Նրա խոսքով՝ խնամվողը կարող է օգտվել տարբեր ծառայություններից։ Տուն-ինտերնատում ապրող մարդուն տրամադրում են անկողնային պարագաներ, մահճակալ իր պահարանով, ինչպես նաև սոցիալական աշխատողի խորհրդատվություն, հոգեբանական, իրավաբանական ծառայություններ։ Խնամվողին տրվում է 3-անգամյա սնունդ, դեղորայք, և կարող է օգտվել բժշկական սպասարկուﬕց։ Անհրաժեշտության դեպքում տեղափոխվում են ստացիոնար բուժման համապատասխան բժշկական հաստատություններ։ Գևորգյանը նաև նշեց, որ ﬔկ սենյակում ապրում են երկուսից չորս հոգով։ Կանայք ապրում են առանձին սենյակներում, տղամարդիկ՝ առանձին, իսկ ամուսնական զույգերն էլ ﬕ սենյակում ﬕասին։

Կա չափորոշիչ, որ ﬔկ շնչին պետք է բաժին ընկնի ոչ պակաս քան 5 քմ։ «Մեր շահառուների համար նաև կազմակերպվում են տարբեր ﬕջոցառուﬓեր՝ մշակութային, սպորտային և այլն։ Կատարվում են նաև աշխատանքային թերապիաներ, այսինքն՝ աﬔն ﬔկը զբաղվում է իր նախասիրությամբ»,- ընդգծեց Անահիտ Գևորգյանը։

Տուն-ինտերնատում ապրողը, եթե մահանում է ու  չունի հարազատներ կամ հրաժարվել են նրանից, պետությունը ձեռնարկում է բոլոր համապատասխան ﬕջոցառուﬓերը:

Նյութի աղբյուր`https://www.armenpress.am/arm/news/883519/hayastanum-tarecneri-shurjorya-khnamqi-11-kentron-e-gortsum.html

Leave a Reply

x Close

Like Us On Facebook