Sunday, May 5, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հայտնի է՝ որ հատապտուղն է նվազեցնում շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը

Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը՝ թույլ չտալով, որ այն նորմայից բարձր կամ ցածր լինի։ Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման՝ բարձրացնելով վարակումների հավանականությունը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են անել հնարավոր ամեն բան այս հիվանդության զարգացման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար։

Սովորաբար շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող գործոնները տարբեր են լինում, սակայն առավել հաճախ այն մտազուգորդվում է սխալ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության պակասի հետ, ուստի խնդրի կանխարգելման համար սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը վերահսկողության տակ պահելը շատ կարևոր է։

Այնուամենայնիվ կամ սննդամթերքի տեսակները, որոնք սննդակարգում ներառելն օգնում է նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։ Դրանց շարքին կարող են դասվել մրգերը, որոնք նվազեցնում են օրգանիզմում գլյուկոզայի մակարդակը, սակայն նման ազդեցություն ունենում են ոչ բոլոր մրգերը, ուստի անգամ այս դեպքում հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել: Ինչպես նշել է սննդաբան Եգանա Կորոլյովան «Москва 24» հեռուստաալիքի հետ զրույցում, այս հիվանդության դեպքում լավագույն տաբերակը կոկռոշենու (крыжовник) հատապտուղներն են, որոնք հարուստ են վիտամին H-ով: Այս տարրը ոչ միայն նպաստում է օրգանիզում գլյուկոզայի մակարդակի նվազմանը, այլև սինթեզում է ֆերմենտներ, որոնք տարրալուծում են ածխաջրերը:

 Բացի այդ, այս հատապտուղները կարող են շատ օգտակար լինել նաև հոդացավերի ու մկանային ցավերի դեպքում: Բանն այն է, որ դրանք հարուստ են մանգանով, որն ամրապնդում է հոդերն ու մկանները:

«Որոշ հետազոտություններ ապացուցել են, որ կոկռոշենու հատապտուղների գործածությունն օգտակար է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են ակնեն ու մաշկաբորբերը (դերմատիտ)», – հավելել է մասնագետը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook