Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հայտնի է` սննդամթերքի որ տեսակներն են բացասաբար անդրադառնում ենթաստամոքսային գեղձի առողջության վրա

Ենթաստամոքսային գեղձը մարդու կարևորագույն օրգաններից մեկն է, որի առողջության պահպանումը շատ մեծ նշանակություն ունի։ Այս օրգանը պատասխանատու է սննդի յուրացման համար անհրաժեշտ ֆերմենտների և օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի վերահսկման համար անհրաժեշտ հորմոնների արտադրության համար, իսկ դրա աշխատանքի խանգարումը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Այնուամենայնիվ քչերին է հայտնի, որ որոշակի մթերքի գործածությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ ենթաստամոքսային գեղձի վրա` հանգեցնելով օրգանի գործառույթների խանգարման։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին բացառել սննդակարգից գազավորված ըմպելիքները, քանի որ դրանք գրգռում են մարսողական տրակտն ու կարող են նպաստել գաստրիտի ու ենթաստամոքսային գեղձի բորբոքման զարգացման։ Չի կարելի չարաշահել նաև սուրճը, հատկապես` դատարկ ստամոքսին, քանի որ այն ակտիվացնում է մարսողական ֆերմենտների արտադրությունը, ինչն էլ կարող է քայքայել անոթների պատերը։

Սննդակարգում շոկոլադի ու այլ քաղցրավենիքի չարաշահումը նույնպես կարող է հավելյալ ծանրաբեռնել օրգանը, ուստի նման մթերքը ևս հարկավոր է սահմանափակել։ Բացի այդ, ենթաստամոքսային գեղձի համար օգտակար չի նաև յուղոտ մթերքը, այդ թվում նաև արագ սնունդը, ինչպես նաև կիսաֆաբրիկատներն ու անգամ պաղպաղակը, որոնք հարուստ են ածխաջրերով ու ճարպերով։ Նման մթերքի չարաշահման դեպքում առողջական խնդիրներից խուսափել չի հաջողվի։

Ենթաստամոքսային գեղձի առողջության պահպանման համար խորհուրդ է տրվում նաև զգուշորեն կիրառել կծու սնունդը և տարատեսակ համեմունքները, քանի որ դրանց գործածության դեպքում բարձրանում է օրգանիզմում բորբոքային գործընթացների զարգացման հավանականությունը։

Նյութի աղբյուրը` actualnews.org

Leave a Reply

x Close

Like Us On Facebook