Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հանե՛լ, թե՞ չհանել կոշիկները տուն մտնելիս

Դուք  վստահաբար մաքրում եք ձեր կոշիկները, եթե ցեխոտ կամ զզվելի բան եք տրորում:: Բայց  արդյո՞ք միշտ եք  հանում կոշիկնեը՝  տուն մտնելիս:  Օրինակ շատ ավստրալացիներ  դա չեն  անում:

Շրջակա միջավայրի  հետազոտությամբ զբաղվող քիմիկոսների խումբը մեկ տասնամյակ է անցկացրել՝ ուսումնասիրելով  այն  բացիլները որոնք մարդիկ  տուն են բերում: Ու թեև  DustSafe ծրագրի միջոցով ներքին միջավայրի  ուսումնասիրությունը դեռևս ավարտված չէ՝ տանը կոշիկ կրելու, թե հանելու երկընտրանքը գիտնականները հակված  են լուծել  վերջին պնդման  օգտին:

 Ինչու՞  թողնել կոշիկները դրսում  

Շատերը դա  անում են սովորության համաձայն՝առանց մտածելու  օգուտների  կամ  վնասների մասին: Շատերն էլ  չեն սիրում հանել կոշիկները: Ինչպիսի՞ միջավար է տանը, ինչպիսի՞ բացիլներ  կան և ինչպե՞ս են դրանք  հայտնվել այնտեղ . սրանք ամենևին էլ երկրորդական հարցեր չեն, թեև գիտնականների մեծ մասը որպես կանոն զբաղվում է  արտաքին միջավայրի մաքրության կամ աղտոտման  խնդիրներով:Բանն այն է որ կոշիկների միջոցով դրսից տուն են մտնում այնպիսի  մանրէներ ու վարակներ, որոնք  շատ դժվար է բուժել: Ավելացրեք  դրանց  նաև ասֆալտե ճանապարհի մնացորդներից և էնդոկրին  համակարգը վտանգող  ու քաղցկեղածին բազմաթիվ  թունավոր նյութեր, և դուք կարող եք  հասկանալ, թե ինչ մահացու  նյութերի խառնուրդ  են տուն բերում ձեր  կոշիկներն իրենց հետ:  Ահա  թունավոր քիմիական  նյութերի  այն ցանկը, որը  գիտնականների համոզմամբ  վտանգավոր է  մարդկային առողջության համար:

1.Հակաբիոտիկների նկատմամբ կայուն  դիմացկունություն ունեցող  բակտերիաներ:
2.Ախտահանիչ քիմիական նյութերի մնացորդներ:
3.Միկրոպլաստիկ:
4.Պերֆտորացված քիմիական նյութերը (նաև հայտնի են որպես PFAS կամ «հավերժ քիմիական նյութեր»՝ /օրգանիզմում  մնալու և չքայքայվելու իրենց հատկության պատճառով/, որոնք  օգտագործվում են բազմաթիվ արդյունաբերական, կենցաղային և սննդամթերքի փաթեթավորման արտադրանքներում:
5.Ռադիոակտիվ տարրեր.
Հետազոտողների խումբը ուսումնասիրել է  նաև  35 երկրներում  տներում պոտենցիալ թունավոր մետաղների՝օրինակ՝ մկնդեղի, կադմիումի և կապարի մակարդակները:

Այդ  վտանգավոր նյութերը, ու հատկապես  կապարը, անհոտ են ու անգույն:  Ուստի  ոչ մի կերպ հնարավոր չէ պարզել, թե  դրանք  միայն հողու՞մ են, ջրի խողովակների վրա՞, թե՞  նաև   հյուրասենյակում, գորգին, որտեղ խաղում է  փոքրիկ երեխան:  Գիտնականները   համոզված են, որ որ այդ  թունավոր նյութերի «փունջը» կոշիկների և ընտանի կենդանիներ փափլիկ թաթերի  հետ տուն է գալիս:

Այսպիսով ՝ գիտնականները միանշանակ  խորհուրդ  են տաիս  կոշիկները թողնել դրսում կամ դռան մոտ, այն պարզ  տրամաբանությամբ, որ  հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժելը:  Ի վերջո  «տան կոշիկներ« կամ հողաթափեր ունենալը  բացի  հիգիենիկ  լինելուց, նաև հարմարավետ է:

Նյութը ՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook