Thursday, May 2, 2024
Նորություններ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության տարածքում հուլիսի 9-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 4-6 աստիճանով։

aroxjblog.am-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։

Հանրապետության տարածքում հուլիսի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ: Հուլիսի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook