Monday, May 6, 2024
ՆորություններԱռողջ Բաղադրատոմս

Համեղ տոլմա՝ առանց մսի

Բաղադրիչներ

• լոբի- կես բաժակ, խաշած

• սիսեռ- կես բաժակ, խաշած

• ոսպ- կես բաժակ, խաշած

լոլիկի մածուկ- 2 ճ/գ

• սոխ- 2 գլուխ, մանր կտրատած

• ձեթ- բաժակ

• չրեր (սալորաչիր, ծիրանաչիր)՝ ըստ ցանկության

• կանաչի (համեմ, մաղադանոս, ռեհան)

• կարմիր պղպեղ

• սև պղպեղ

• աղ

• ուրց

• չորացրած ռեհան

• խաղողի տերև։

Պատրաստման եղանակը

Սոխը ձիթայուղի մեջ տապակել, այնուհետև ավելացնել լոլիկի մածուկը, տապակել։ Ավելացնել լոբին, սիսեռը, ոսպը և բլղուրը։ Մի փոքր տապակել, աղ ու պղպեղ անել, ավեացնել չրերը։ Վերջում ավելացնել կանաչիները։

Թողնել մի փոքր սառչի, ապա սկսեք փաթաթել խաղողի տերևով։ Կարող եք մատուցել լիմոնով՝ ըստ ցանկության։

168.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook