Monday, May 6, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հարգելի բուժաշխատողներ, տեղեկացնում ենք, որ այսուհետ հավաստագրման գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի բուժաշխատողներ, տեղեկացնում ենք, որ այսուհետ հավաստագրման գործընթացն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Բուժաշխատողների ռեգիստրում:

Առողջապահության յուրաքանչյուր մասնագետ Ռեգիստրում պետք է ունենա իր անձնական էջը, որտեղ կարող է էլեկտրոնային հայտ ներկայացնել (հավաստագրման կամ թեստավորման)՝ մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև հետևել գործընթացին:

Հաշվի առնելով նոր համակարգի ներդրման հետ կապված հնարավոր դժվարությունները՝ անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել 011300077 հեռախոսահամարով կամ ժամը 14։00-17։00 այցելել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ (հասցե՝ Կոմիտաս 49/4)։ 

x Close

Like Us On Facebook