Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հետծննդաբերական շրջան

Երբ լսվում է փոքրիկի #ծնունդն ավետող ճիչը և տեղի է ունենում ընկերքի անջատում, ծննդաբերության ողջ գործընթացը համարվում է ավարտված: Սկսվում է հետծննդաբերական շրջանը:

Հետծննդաբերական վաղ շրջան տևում է ծննդաբերությունից հետո մինչև երկու ժամ: Առաջին երկու ժամը նոր ծննդաբերած կնոջ համար ամենավտանգավորն են, քանի որ ամենառատ արյունահոսությունները հենց այդ ժամանակ են տեղի ունենում:

Ուշ #հետծննդաբերական շրջանը ծննդաբերությանը հաջորդող 42 օրն է: Պատահական չէ, որ ժողովուրդն ասում է հարկավոր է այդ շրջանում քառասուն օրը պահել: Այն արդարացված է նաև գիտականորեն:
Այս շրջանում մոր և փոքրիկի օրգանիզմն շատ խոցելի է, և տարատեսակ վարակները շատ հեշտ են ընկճում իմունիտետը: Այս հանգամանքը հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել:
Ուշ հետծննդաբերական շրջանում, հատկապես առաջնածին մայրերին, խորհուրդ տրվում ծանրություն չվերցնել (5 կգ և ավելի), տաք լոգանք չընդունել, ոտքի վրա երկար չմնալ: Մի խոսքով, հոգ տանել սեփական առողջության մասին:

Նյութը `  Dr. Arsen Sargsyan / Մանկաբարձ-գինեկոլոգ

ՖԲ էջից

Leave a Reply

x Close

Like Us On Facebook