Monday, May 6, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մկանային ցավերը հանգստացնող լոգանքներ

Հազարատերևուկ-200 գ փոշիացրած բուսահումքը 5 րոպե եռացնել 1 դույլ ջրում,քամել, խառնել լոգարանի ջրին և լոգանք ընդունել:

KONICA MINOLTA DIGITAL CAMERA

Ծաղիկներում և տերևներում հայտնաբերված է մինչև 1% մուգ կապույտ կամ երկնագույն եթերայուղ, որը պարունակում է ազուլեն, բարդ եթերներ, կամֆորա, տույոլ, ցինեոլ, բորնեոլ, բորնիլացետատ, խամազուլեն, կարիոֆիլեն, ինչպես նաև` մրջնաթթու, քացախաթթու, իզովալերիանաթթու, ակոնիտաթթու, դաբաղանյութեր, խեժ, դառը նյութեր, C, E, K վիտամիններ, կարոտին, սապոնիններ, ալկալոիդներ (ախիլլեին, բետոնիցին և ստախիտրին), նիտրատներ, խոլին, ասպարագին, ամինաթթուներ, ֆիտոնցիդներ, քիմիական տարրերից` Al, Fe, Cr, Cu, Mg:

Հազարատերևուկը հնագույն բժշկության մեջ լայն կիրառում է գտել արյունահոսության դադարեցման, դիզենտերիայի, թութքի և այլ հիվանդությունների բուժման համար: Հազարատերևուկը ունի նաև հակաբորբոքային մանրէասպան հատկություն, արյունահոսության դեպքում նպաստում է արգանդի կրճատմանը: Բույսերից պատրաստված դեղամիջոցները նշանակում են ներքին հիվանդությունների դեպքում: Հազարատերևուկի թուրմը լավագույն միջոց է լյարդի, խոցային, լեղապարկի, քարային հիվանդությունների դեպքում: Սակայն պետք է հաշվի առնել, որ հազարատերևուկի ոչ չափավոր օգտագործումը և դոզայի բարձրացումը կարող է առաջ բերել գլխապտույտ և մաշկային ցան: Չի կարելի մոռանալ նաև, որ բույսը նաև արյունը մակարդելու հատկություն ունի, ուստի ոչ բոլորին կարելի է ընդունել այն:

Հոնի-1 բաժակ ջրի մեջ լցնել 1 ճաշի գդալ չոր հոն: Դնել կրակի վրա թողնել մինչև եռա: Կրակից վերցնել, թրմել 30-50 րոպե: Քամել, խմել օրական 3 անգամ` կեսական բաժակ:

honԺողովրդական բժշկության մեջ հոնը հայտնի է որպես լավագույն միջոց նյութափոխանակության, սակավարյունության, մաշկի հիվանդությունների, պոդագրայի և մկանային ցավերը բուժելու համար։  Հոնի հրաշալի դաբաղիչ հատկության շնորհիվ բժշկության մեջ այն օգտագործվում է ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների ժամանակ։ Հոնից պատրաստում են նաև դիետիկ ճաշատեսակներ։ Այն հրաշալի ախորժաբեր ու քրտնաբեր հատկություն ունի։

0.5 կգ. թարմ եղինջը, կամ  50գ. չորացրած և փոշիացրա  եղինջը խառնել 50 գ լոշտակի բուսահումքի հետ և 10-15 րոպե եփել 1 դույլ ջրում: Քամել , խառնել լոգարանի ջրին և լոգանք ընդունել: 1 ամսվա ընթացքում ընդունել 15 լոգանք` 10-15 րոպե տևողությամբ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook