Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հետտոնական օրերին լաբորատոր հետազոտություններ հանձնելիս պետք է նախապես պատրաստվել

Հետտոնական օրերին լաբորատոր հետազոտություններ հանձնելիս պետք է նախապես պատրաստվել

🌲Ամանորյա տոները արդեն վաղուց ասոցացվում են ծանր և բազմազան ուտեստների համադրությունների և ալկոհոլի մեծ քանակի հետ։
Այլ կերպ ասած, ամանորյա տոները լուրջ սթրես են օրգանիզմի համար։

📎Եթե պլանավորում եք տոներից անմիջապես հետո հետազոտվել՝ պետք է իմանաք մի քանի կարևոր կանոն:

🔬Որպեսզի անալիզների արդյունքները ներկայացնեն իրական պատկերը՝ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստություն։

👩‍🔬Կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի ղեկավար, Արյունաբանական կետի պատասխանատու Գայանե Պետրոսյանի փոխանցմամբ` լաբորատոր հետազոտությունները մեծ զգայունությամբ ցույց են տալիս ախտաբանական փոփոխությունները:

➡️Սակայն արդյունքների վրա որոշակի ազդեցություն ունեն նաև մի շարք գործոններ՝ սնունդ, ալկոհոլ, դեղեր, զգացմունքայնություն:

🍾Ալկոհոլի չվերահսկվող օգտագործումը կարող է հանգեցնել ֆերմենտների ակտիվության և սուբստրատների խտության փոփոխության:

🚫Հաճախակի ծխելը՝ որոշ օնկոմարկերների մակարդակի բարձրացման։

🍖Մեծաքանակ ճարպոտ սնունդը, առաջին հերթին, ազդում է արյան կենսաքիմիական և մեզի անալիզների վրա:

🩸Լաբորատոր հետազոտության նախապատրաստական կանոններին չհետևելու դեպքում կարող է հեմոլիզ դիտվել՝ արյան շիճուկում էրիթրոցիտների քայքայում, որը անհնարին է դարձնում հետազոտությունների իրականացումը։

🍰Մեծաքանակ և շարունակական սննդի ընդունումից հետո՝ մի քանի օրվա ընթացքում, հետազոտության արդյունքները կարող են ցույց տալ խոլեստերինի, բիլիռուբինի, ամիլազի բարձր քանակներ, որոնք որպես կանոն ցուցում են ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման մասին:

✅Լաբորատոր հետազոտություններին պատրաստվելու համար, խորհուրդ է տրվում սնվել ոչ տոնական ռեժիմով մի քանի օրերի ընթացքում, 24 ժամ չօգտագործել ալկոհոլ և 12 ժամ՝ սնունդ:

✅Տոնական օրերին՝ մինչև հետազոտությունը, ցանկալի է նախորդող 3-4 օրերին անցնել առողջ սննդակարգի:

x Close

Like Us On Facebook