Friday, May 3, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հյուրեր և նորածնային շրջան

Շատ ու շատ փոքրիկների պարագայում նորածնության ու քառասունքի շրջանը համընկնում է Նոր տարվա տոների հետ: Սա այն ընթացքն է, երբ ստիպված փոքրիկները սկսում են ակա ինտեգրվել հասարակություն: Ոչինչ, որ հետագայում մայրիկներն ամիսներ շարունակ փորձում են գուշակել, թե հատկապե սինչից հետո  երեխան սկսեց անհանգստանալ ու մնալ այդպես:

 

Ամանորի եռուզեռն ամենաիսկական սթրես է փոքրիկի օրգանիզմի համար: Եվ ամեն ինչ սկսվում է տոների նախապատրաստությունից: Փոքրիկը  քառասունքի շրջանում հստակ գիտակցում է, որ տանն ինչ-որ բան այն չէ: Նրա նուրբ աուրան զգում է, որ տնեցիներն ինչ-որ անսովոր գործով են զբաղված ու անգանգիստ են: Ու հաստատ նկատած կլինեք, որ նորածնի անհանգստությունները սկսվում են նույնիսկ տոներից մի քանի օր առաջ:

Իսկ բուն պատրաստությունները կրկնապատկում են նրա տագնապը: Անսովոր հոտեր, որոնք անխուսափելի են անգամ ամենալավ օդափոխության  պարագայում, ակտիվ տեղաշարժեր բնակարանում:

Ամենածանրն, իհարկե, այցերն են: Որոշ ծնողներ կարծում են, որ երեխան շատ վաղ օրերից էլ կարող է ներգրավված լինել ընտանեկան կյանքում: Մի քանի օրական փոքրիկը մասնակցում է ճաշկերույթին, հյուրերի ընդունելությանը, գրկից գիրկ անցնում: Այսպիսով փոփոխվում է երեխայի միկրոֆլորան: Տարատեսակ ուտելիքներ համտեսած, ալկոհոլային խմիչքներ խմած մարդիկ լավագույն դեպքում կես մետր մոտենում են նորածնին: Շատերն են շոյում ու համբուրում: Սա հիգիենայի կոպտագույն խախտում է, որն անդրադառնում է թե՛ երեխայի նյարդային համակարգի, թե մաշկի միկրոֆլորայի վրա: Արդյունքում նյարդային լարվածությանը գումարվում է նաև ալերգիկ ֆոնն ու մաշկաբորբի երևույթները: Նա դժվարությամբ է քնում, ուտում, խախտվում են բոլոր տեսակի ռեժիմները:

Խորհուրդ է տրվում զգուշավորությամբ ու վերապահումով այցելել այն բնակարան, որտեղ նորածիններ կան: Այս ընթացքում չչարաշահել կոսմետիկ միջոցներն ու օծանելիքը: Հատուկ ուշադրություն դարձնել հանգամանքին, որ տվյալ բնակարան պետք է գնալ առանց ալկոհոլի օգտագործման: Իսկ տեղում այցը չվերածել աղմկոտ խնջույքի:

Սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնց պետք է ենթարկվի յուրաքանչյուր գիտակից մարդ:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook