Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՁՄԵՌԱՅԻՆ ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ.Բացօթյա մարզանքի անվտանգության խորհուրդներ

ՍՏՈՒԳԵՔ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ծանոթացեք եղանակի տեսությանը նախքան մարզանքի դուրս գալը. ջերմաստիճանը, քամին ու խոնավությունը կարևոր գործոններ են ցուրտ եղանակի պայմաններում ապահով բացօթյա մարզանքի համար:

ՍՏՈՒԳԵՔ ՔԱՄՈՒ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆԸ

Սառը քամին կարող է կարող է վտանգավոր լինել բացօթյա մարզանքների համար նույնիսկ տաք հագուստի պայմաններում:

ՏԵՂԵԿԱՑԵՔ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԻՊՈԹԵՐՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ցրտահարությունը մարմնի վնասվածք է, որն առաջանում է սառցակալելուց: Վաղ նախազգուշացման նշաններ են թմրությունը, զգայունության կորուստը կամ այրող զգացողությունը:

Հիպոթերմիան մարմնի ոչ նորմալ ցածր ջերմաստիճանն է: Ախտանշաններն են ուժգին տենդը, անհոդաբաշխ խոսքը, կոորդինացման կորուստը և հոգնածությունը:
Հնարավոր հիպոթերմիայի դեպքում դիմեք Շտապօգնության
ծառայություն:

ՄԻ ՔԱՆԻ ՇԵՐՏ ՀԱԳՈՒՍՏ ԿՐԵՔ

Հագնվեք մի քանի շերտով, որպեսզի անմիջապես հանեք հագուստը, երբ սկսեք քրտնել ու նորից հագնել դրանք, երբ պետք լինի:
Պաշտպանեք ձեր գլուխը, ձեռքերը, ոտքերն ու ականջները՚
ցուրտ եղանակին արյան հոսքը կենտրոնանում է մարմնի մեջտեղում՝ ձեր գլուխը, ձեռքերն ու ոտքերը խոցելի դարձնելով ցրտահարության համար: Ծածկեք խոցելի մասերը:

ՄԻ ՄՈՌԱՑԵՔ ԿՐԵԼ ԱՆՎՏԱՆԳ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ և ԱՐԵՎԱՅԻՆ ԱԿՆՈՆՑԵՐ

Հագեք համապատասխան պաշտպանող հագուստ: Օրինակ՝ եթե մարզանքի ժամանակ դրսում մութ է, կրեք անդրադարձիչ հագուստ: Սաղավարտ հագեք դահուկավազքի, սնոուբորդի կամ ձնագնացության ժամանակ: Նաև կարևոր է արևային ակնոցներ կրելը:

ՇԱՏ ՀԵՂՈՒԿ ԽՄԵՔ

Հեղուկի ընդունումը ցուրտ եղանակին նույնքան կարևոր է, որքան՝ շոգին: Խմեք ջուր, կամ սպորտային խմիչքներ մարզանքներից առաջ, ընթացՔում և դրանցից հետո, նույնիսկ, եթե իսկապես ծարավ չեք:

Ցրտին մարզվելուն նախապատրաստվելը տաք եղանակից տարբերվում է: Երկու դեպքում էլ անհրաժեշտ է լավ սնվել ու հեղուկ օգտագործել: Այնուամենայնիվ, ըստ Մայո կլինիկայի սպորտային բժշկության կենտրոնի դոկտ. Ջոնաթան Ֆինոֆֆի, տաք եղանակին ձեր մարմինը կկլիմայացվի կամ կհարմարվի շոգին, մինչդեռ ցուրտ եղանակին այդպես չի լինի:
Մարմինը սկզբում կսեղմի արյան անոթներն ավելի ակտիվորեն, ինչպես նաև ավելի վաղ փուլում կսկսի ցնցվել ցրտից: Հագուստի շերտերը հատկապես կարևոր են ցրտին մարզանքի նախապատրաստվելու համար ի տարբերություն տաք եղանակի:

Ինչպես նշում են մասնագետները՝ հիպոթերմիան կարող է դառնալ մեծ անհանգստություն՝ կախված այն բանից, թե որքան սաստիկ է ցուրտը և որքան զգայուն է մաշկը:
Անկախ ջերմաստիճանից արևի ներազդեցության վտանգ կա: Բացօթյա ֆիզիկական վարժությունները մեծացնում են մաշկի քաղցկեղի ռիսկը, ուստի կարևոր է պաշտպանել ձեր մաշկը ջերմությունից:

Նրանք, ովքեր տառապում են ասթմայից, նաև պետք է տեղյակ լինեն ցուրտ եղանակի վտանգների մասին: Ցուրտ, չոր օդը կարող է վնասել թոքերը և առաջացնել ասթմայի նոպա:

Առողջական խնդիրներ ունեցողները պետք է ճշտեն իրենց բժիշկների հետ որևէ հատուկ նախազգուշացման համար, որը հիմնված է նրանց առողջական վիճակի կամ նշանակված դեղամիջոցների վրա:

Բացօթյա մարզանքը գրեթե միշտ լավ գաղափար է, քանի դեռ համապատասխան նախապատրաստումներ եք ձեռնարկում ծայրահեղ ջերմաստիճանային պայմանների համար:

Նյութի աղբյուրը՝ Astghik Medical Center

Leave a Reply

x Close

Like Us On Facebook