Thursday, May 2, 2024
Նորություններ

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները ծանոթացրել են ոլորտում ունեցած ձեռքբերումներին

ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հերթական հանդիպման ժամանակ «Մայքրոսոֆթ»-ի կառավարական բիզնես զարգացման ղեկավար Եվանգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը պատրաստ է համագործակցության համակարգում իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։

Կազմակերպության ներկայացուցիչ Լորենցո Պենգոն ծանոթացրել է առողջապահության ոլորտում աշխարհի բազմաթիվ երկրներում «Մայքրոսոֆթ»-ի ունեցած ձեռքբերումներին ու դերակատարությանը  հատկապես հեռաբժշկության, ամպային, ինչպես նաև տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և այլ ուղղություններով։

Նախարարության աշխատակիցներն իրենց հյուրերին ներկայացրել են իրականացվող ծրագրերը, մասնավորապես` էլեկտրոնային առողջապահական համակարգի այժմյան հնարավորություններն ու զարգացման առաջիկա քայլերը։ Քննարկվել է համակարգի հետագա զարգացման գործում «Մայքրոսոֆթ»-ի ենթակառուցվածքների և ամպային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը, պաշտոնատար այլ անձինք։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook