Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մաշկի քոր

Մաշկի քոր (pruritus cutaneus) հիվանդության միակ ախտանիշը քորն է՝ յուրօրինակ զգացում, որը մաշկը քորելու պահանջ է առաջացնում։

Ընդհանուր քորի պատճառները բազմազան են։ Սուր, միանվագ նոպաները ամենից հաճախ կապված֊ են լինում սննդային կամ դեղորայքային նյութերի ընդունման հետ (օպիումի պրեպարատներ, մահամորմ և այլն)՝ նրանց նկատմամբ բարձրացած զգայնության դեպքում (ալերգիկ ռեակցիա)։

Խրոնիկաբար ընթացող ընդհանուր քորը կարող է պայմանավորված լինել ինքնաթունավորումներով, որոնք առաջանում են լյարդի, երիկամների հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների (ախիլիա, խրոնիկական կոլիտ, ճիճվային ինվազիա), նյութափոխանակության խանգարումների (դիաբետ, պոդագրա), չարորակ նորագոյացությունների (քաղցկեղ), արյունաստեղծ օրգանների հիվանդությունների (լեյկոզներ) ժամանակ, շատ անգամ հանդիսանալով այդ հիվանդությունների վաղաժամ ախտանիշներից մեկը։

Ընդհանուր քորի պատճառ կարող են լինել էնդոկրին խանգարումները (թիրեոտոքսիկոզ, կլիմաքս և այլն), ինչպես նաև նյարդային ու հոգեկան հիվանդությունները` ողնուղեղային չորուկ, շրջանային հոգեախտ (ցիրկուլյար պսիխոզ) և այլն։ Հաշվի առնելով, որ այս բոլոր պատճառները քոր առաջացնում են միայն առանձին անձանց մոտ, պետք է այդպիսի հիվանդների մոտ որպես հիմք ենթադրել կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունների առկայությունը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ և զուտ հոգեկան, հուզական քորի առաջացման հնարավորությունը։

Ախտորոշումը։ Անհրաժեշտ է ամենից առաջ բացառել պարազիտային քորվող հիվանդությունները՝ քոսը, ոջլոտությունը։ Ընդհանուր քորի պատճառագիտական ախտորոշումը հաստատվում է հիվանդի մանրազնին հարցման, կլինիկական ու լաբորատոր հետազոտությունների հիման վրա։

Տեղակայված քորի ձևերից ամենից հաճախ հանդիպում են հետանցքի քորը (pruritus ani) և սեռական օրգանների քորը (pruritus genitalium): Pruritus ani-ն ծայրահեղ տանջալի տառապանք է, դիտվում է գրեթե բացառապես տղամարդկանց մոտ։ Հաճախ բարդանում է ցավոտ ճեղքվածքների առաջացումով, ստրեպտոկոկային կամ խմորասնկային շփաբորբով, ֆուրունկուլների, հիդրադենիտի գոյացումով։

Ամենահաճախակի պատճառներն են. անմաքրասիրությունը, թութքը, ճիճուները (oxyuris vermicularis), փորկապությունները, պրոկտիտը, պրոստատիտը, վեզիկուլիտը։ Pruritus genitalium-ը դիտվում է գերազանցապես կանանց մոտ՝ արտաքին սեռական օրգանների շրջանում, ավելի պակաս հեշտոցի մեջ։

Ամենահաճախակի պատճառներն են՝ սպիտակածորանքը, տրիխոմոնազները, ներզատիչ խանգարումները (կլիմաքս), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական նևրոզները, ինչպես նաև մեզի գրգռիչ ազդեցությունը դիաբետի, պոդագրայի ժամանակ առանձին դեպքերում (ավելի հաճախ աղջիկների մոտ)՝ սրատուտը։

Քորի տեղակայված ձևերի, մասնավորապես pr.ani և pr, genitalium-ի ժամանակ, բացի հիմնական պատճառի վրա ազդելուց, խորհուրդ է տրվում մաշկը պահել մաքուր վիճակում, կալիումի պերմանգանատով ամենօրյա լվացումների, նստած տաք լոգանքների միջոցով, բացի այդ նշանակվում են հակաքորային միջոցներ (շփումների, փոշիների, օծանելիքների կամ մածուկների ձևով)։

 

սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook