Ստենդալի համախտանիշ
Ստենդալի համախտանիշ, հոգեկան խանգարում, որը բնութագրվում է հաճախակի սրտախփոցով, գլխապտույտով և հալյուցինացիաներով։ Տվյալ սիմպտոմատիկան արտահայտվում է մարդու՝ կերպարվեստի ստեղծագործության ազդեցության տակ գտնվելու ժամանակ, հետևաբար հաճախ համախտանիշն առաջանում է այդ ստեղծագործությունների կենտրոնացման վայրերում՝ թանգարաններում, նկարների պատկերասրահներում։ Ախտանիշներ կարող են առաջացնել ոչ միայն արվեստի նյութերը, այլև բնության չափազանց գեղեցկությունը՝ բնական երևույթներ, կենդանիներ, աներևակայելի գեղեցիկ մարդիկ։
Ախտանշաններ
- Հյուսիսային Ամերիկայից և Ասիայից եկած զբոսաշրջիկները չեն ենթարկվում այդ համախտանիշին, քանի որ այն կապված չէ նրանց մշակույթի հետ,
- Իտալացի զբոսաշրջիկները նույնպես ունեն իմունիտետ, որովհետև նրանք սովոր են նման մթնոլորտին,
- Ի թիվս այս զբոսաշրջիկների՝ այս համախտանիշին առավել նախատրամադրված են դասական կամ կրոնական կրթություն ունեցող միայնակ մարդիկ՝ անկախ նրանց սեռական պատկանելիությունից։
- Առաջին անգամ ախտորոշումը դրվել է 1982 թվականին։
Ֆլորենցիայի համայնապատկեր
Առավել հաճախ տագնապն ի հայտ է գալիս Ֆլորենցիայի՝ Վերածննդի բնօրրան 50 թանգարաններից որևէ մեկում այցի ընթացքում։ Հանկարծ այցելուն տարվում է զգացմունքների խորությամբ, որն արվեստագետը ներդրել է իր ստեղծագործության մեջ։ Ընդ որում, պատկերի տարածքում հայտնվելու ժամանակ նա անբնական սուր է ընկալում բոլոր զգացմունքները։ Համախտանիշի զոհերի ռեակցիաները տարբեր են՝ ընդհուպ մինչև հիստերիա կամ պատկերի ոչնչացման փորձ։ Չնայած համախտանիշի հարաբերական հազվադեպությանը՝ Ֆլորենցիայի թանգարանների պահակներին սովորեցնում են, թե ինչպես պետք է վարվել համախտանիշի զոհերի հետ։
Տերմինը հաճախ օգտագործվում է ռոմանտիզմ ժամանակաշրջանի երաժշտությունը լսողների ռեակցիան նկարագրելու համար։