Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մասնագետները ներկայացրել են՝ որոնք են խատուտիկի ամենաօգտակար հատկությունները

Խատուտիկի բուժիչ հատկությունների և օգտակար բաղադրության մասին շատերն են լսել։ Այս բույսի ծաղիկները հարուստ են մեծ քանակությամբ սննդարար նյութերով, այդ թվում՝ B խմբի վիտամիններով, E վիտամինով ու ֆոլաթթվով, իսկ տերևները պարունակում են մագնեզիում, կալիում, երկաթ ու կալցիում։  Այնուամենայնիվ քչերին է հայտնի թե իրականում ինչպես է այս բույսն անդրադառնում օրգանիզմի վրա և ինչ օգտակար հատկություններով է օժտված դրա թեյը։

Գիտնականները կարծում են, որ խատուտիկի հատկությունները դեռ լիովին ուսումնասիրված չեն։ Նրանց խոսքով՝ լաբորատոր մկների մասնակցությամբ հետազոտությունները խոստումնալից էին, սակայն մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ չեն անցկացվել, ուստի դեռ հավելյալ հետազոտություններ են պետք։ Այնուամենայնիվ հետազոտություններից մեկի ժամանակ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ խատուտիկով սնվող մկների մոտ թոքերի բորբոքումն ավելի արագ էր բուժվում։ Ընդ որում՝ Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները նախազգուշացնում են բույսի արդյունավետության վերաբերյալ գիտական ապացույցների բացակայության մասին, մինչդեռ ժողովրդական բժշկության ջատագովները վստահ են, որ այն օգնում է ոչ միայն վարակների դեմ պայքարում, այլև ստամոքսի հետ կապված բազմաթիվ խնդիրների դեպքում։

Նման ազդեցությունը պայմանավորված է նրանով, որ խատուտիկի արմատները պարունակում են նյութեր, որոնց արդյունավետությունն աղեստամոքսային տրակտի համար ապացուցվել է գիտափորձերի արդյունքում։ Խոսքն ինուլին լուծվող մանրաթելի մասին է, որը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա։

Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են ուշադիր լինել այս բնական միջոցն օգտագործելիս, քանի որ խատուտիկի մեծ չափաբաժինների անվտանգության վերաբերյալ գիտական ապացույցներ առ այսօր դեռ չկան։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում կիրառել խատուտիկի թեյը, քանի որ այն ոչ միայն արդյունավետ է, այլև անվնաս, քանի որ դրանում պարունակվող խատուտիկի քանակությունը չի կարող դառնալ գերդոզավորման պատճառ։

Ավելին՝ սննդի մեջ կարելի է կիրառել ոչ միայն արմատները, այլև բույսի մյուս հատվածները։ Օրինակ՝ խատուտիկի թարմ տերևները կարելի է հավելել աղցաններին, իսկ ծաղկաբույլերը խորհուրդ է տրվում օգտագործել թխուկներ պատրաստելիս, գրում է actualnews.org կայքը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook