Friday, May 3, 2024
ՆորություններԺամանց

Քանի՞ օր տևողությամբ է տրվում ամուսնության համար արձակուրդը

ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված են այն դեպքերը, որոնց պարագայում աշխատողը գործատուից կարող է պահանջել չվճարվող արձակուրդ:

Աշխատողի պահանջով ամուսնության համար տրամադրվում է երեք աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդ:

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի՝ աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է`

  • հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 2 ամիսը.
  • հաշմանդամ աշխատողին կամ ընտանիքի հիվանդ անդամին խնամող աշխատողին` բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ավելի, քան 30 օր տարվա ընթացքում.
  • ամուսնության համար` 3 աշխատանքային օր.
  • ընտանիքի մահացած անդամի թաղման դեպքում` ոչ պակաս 3 օրից.
  • իր ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան տարեկան 4 չորս օր։

Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել չվճարվող արձակուրդի այլ պատճառներ: Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ` մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 60 օր տևողությամբ: Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook