Thursday, May 2, 2024
Նորություններ

Մարզերում անցկացվում է «Բաց դռների օրեր» ծրագիրը

Հայաստանի մարզերում նեղ մասնագետների բացը լրացնելու համար կազմակերպվել է «Բաց դռների օրեր»  ծրագիրը: Այն իրականացվում է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ: Մեկնարկը տրվել է փետրվարի 23-ին, շարունակվելու է մինչև մարտի 25-ը:

Նախատեսվում է իրականացնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ: Այս ծրագիրը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների  կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook