Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

Մարտի 1-ից հակաբիոտիկների նշանակումը լինելու էէլեկտրոնային դեղատոմսով

Առողջապահական էլեկտրոնային համակարգում առաջիկայում սպասվում են
մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ մարտի 1-ից հակաբիոտիկների
նշանակումը լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում
այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ
Ջումայանն՝ ընդգծելով, որ նախարարության մեկնարկած նոր նախաձեռնության
շնորհիվ առողջապահության առաջնային օղակում կիրականցվեն մի շարք
բարեփոխումներ, որոնց մեջ մեծ դեր ունի հատկապես էլեկտրոնային
առողջապահության զարգացումը:
«2024 թվականին առաջին քայլով ամբողջովին կանցնենք էլեկտրոնային
դեղատոմսերի, որը փուլային տարբերակով ներդրվել է ամբողջ համակարգում:
Մեր հաշմանդամության կարգ ունեցող կամ այլ սոցկարգավիճակ ունեցող
բուժառուների համար դուրսգրվող դեղերն ամբողջովին դարձել են էլեկտրոնային:
Սա էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված այն քայլն է, որով մենք
բացառում ենք մի քանի պատասխանատուների սենյակներով անցնելը՝
ստորագրություն կամ կնիք ստանալու նպատակով: Այս տարբերակով բուժառուին
անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ: Համակարգի ներդրումը
նաև հերթերից խուսափելու և ավելորդ ժամանակի կորուստ չունենալու միջոց է»,-
ասել է փոխնախարարը:
Նախարարի տեղակալը նշել է՝ մարտի մեկից հակաբիոտիկների նշանակումը
նույնպես լինելու է էլեկտրոնային դեղատոմսով: Դեղատները պետք է արդեն իսկ
դեղորայքը տրամադրեն միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում:
Փոփոխությունն այս դեպքում սահմանվելու է բոլոր բուժառուների համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

x Close

Like Us On Facebook