Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Բարելավում են ինքնազգացողությունը, բարձրացնում տրամադրությունը և այլն․ պատճառներ ընտանի կենդանի պահելու համար

Ընտանի կենդանիները հսկայական դեր են խաղում առողջ կենսակերպի ձևավորման համրցում, սակայն շատերը թերագնահատում են դրանց նշանակությունը։ Այնուամենայնիվ, գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ընտանի կենդանիներն օգնում են իրենց տերերին բարելավել իրենց ֆիզիկական վիճակը՝ նպաստելով զարկերակային ճնշման, սթրեսի մակարդակի ու խոլեստերինի մակարդակի նվազմանը, սրտամկանի աշխատանքի ու հոգեկան առողջության բարելավմանը, ինչպես նաև երջանկության ու բարեկեցության մակարդակի բարձրացմանը։ Ավելին՝ հետազոտությունները նաև ցույց են տվել, որ ընտանի կենդանիների հետ կապն ապահովում է բավական լավ սոցիալական աջակցություն, ինչը շատ կարևոր գործոն է առողջության պահպանմանը նպաստող նոր սովորություններին հետևելու համար։

Ամենատարածված ընտանի կենդանիներից մեկը շներն են, որոնք խիստ դրական ազդեցություն են ունենում իրենց տերերի առողջության վրա։ Այս կենդանիների հիմնական առավելությունն այն է, որ նրանք ստիպում են իրենց տերերին ավելի ակտիվ լինել ու ավելի շատ շարժվել ամենօրյա զբոսանքների ժամանակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ շների տերերն ավելի հաճախ են վարում ակտիվ կենսակերպ ու օգտագործում առողջարար սնունդ, ինչպես նաև ունենում են արյան մեջ շաքարի մակարդակի ավելի լավ ցուցանիշներ, քան նրանք, ովքեր չունեն շուն։

Բացի այդ, ընտանի կենդանիները նաև նվազեցնում են աշխատանքով պայմանավորված սթրեսի մակարդակը, ինչը ևս շատ կարևոր գործոն է։ Վիճակագրական տվյալներով՝ երեք աշխատակցից երկուսը նշում են, որ աշխատանքը սթրեսի պատճառ է դառնում, իսկ 40%-ը շեշտում է, որ այն խանգարում է ճիշտ կենսակերպին, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում կենդանիների առկայությունն օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակն ու բարձրացնում է աշխատակիցների բավարարվածության զգացումը։

Ընտանի կենդանիները նաև օգնում են պայքարել անհանգստության դեմ։ Global Workplace Analytics-ի տվյալներով՝ 2021 թվականին ամբողջ աշխարհում աշխատող մարդկանց մոտ 30%-ը վերջնականապես կանցնի հեռավար աշխատանքի, իսկ ընտանի կենդանիներն այդ ընթացքում հիանալի ընկեր կդառնան՝ օգնելով հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook