Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ջութակ և ալտի նվագողները թանկ գին են վճարում իրենց ստեղծած երաժշտության համար

Ջութակ և ալտի նվագողները թանկ գին են վճարում իրենց ստեղծած երաժշտության համար: Շատերը տառապում են մաշկի ախտահարումներից , հատկապես այն հատվածների, որոնք հարվում են երաժշտական գործիքների դիպչելու հետևանքով: Այժմ մասնագիտական գրականության մեջ ավելի հաճախ են սկսել խոսել նման ախտահարումների մասին, որը նկարագրվում է որպես «երաժշտի պարանոց»:

«Այս մաշկային հիվանդությունները, բացի հիվանդների արտաքինն այլանդակելուց, հոգեբանորեն ևս սարսափելի ճնշող են։ Հիվանդները ոչ միայն շարունակաբար պարտավորված են զգում գերազանց արդյունք ցուցադրել, այլ նաև տառապում են իրենց և իրենց պաշտելի մասնագիտության միջև առաջացած պատնեշից», – հարցազրույցում ասել է Հյուսիսային Տեխասի համալսարանի Ֆորտ Ուորթի առողջության գիտական կենտրոնի բժիշկ Հենրի Լիմը:

Նման պրոֆեսիոնալ ախտահարումները գնալով ավելի հաճախ են հանդիպում: Հիմնական պատճառը պրոֆեսիոնալ երաժիշտների ծանրաբեռնվածության աճն է: Լինում են օրեր, երբ մենք օրական 17-18 ժամ պարապում ենք, նվագում, շտկում մեր կատարողական արվեստը, – հարցազրույցում նշեց անվանի երաժիշտը: Նման ախտահարումները բացասական են ազդում ինչպես առողջության վրա, այնպես էլ երաժշտի տրամադրության և կյանքի որակի վրա, ինչը չի կարող չազդել երաժշտության վրա:

Ցավոք նման դեպքերում ամենաարդյունավետ մեթոդը գործիքի կիրառումից հրաժարվելն է: Սակայն դա շատ դժվար է ընդունվում երաժիշտների կողմից: Հետևաբար մասնագետները փորձում են գտնել որոշակի լուծումներ, որոնք հնարավորություն կտան շարունակել ստեղծագործական կյանքը, միևնույն ժամանակ ունենալ առողջ մաշկ:
Առաջինը փորձում ենք հասկանալ արդյոք գործ չունենք ալերգիկ ռեակցիայի հետ: Ինչու հենց ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ, քանի որ երաժշտական գործիքի մաշկի հետ շփվող հատվածները սովորաբար պարունակում են նիկել և քրոմ, որոնք բավականին հաճախ առաջացնում եմ ալերգիկ կոնտակտային մաշկաբորբ: Եթե այդ փաստը հաստատվում է, ապա կատարվում է կամ տվյալ մասի փոխարինում, կամ որոշակի իներտ նյութով պատում:
Որոշ դեպքերում պատճառը ոչ թե ալերգիկ ռեակցիան է, այլ մաշկի քրոնիկական գրգռումը՝ նվագելու ժամանակ գործիքի շարժումները պարտադիր վնասում են մաշկը, դա էլ բերում է շփաբորբի ձևավորման: Այս խնդիրը ավելի դժվար է լուծվում, սակայն որոշ նյութերի կիրառումը, օրինակ սիլիկոնե տակդիրների, հնարավոր է հասցնել շփման նվազեցման:
Վերը նշված երկու մոտեցումները հնարավորություն են տալիս հաղթահարել երաժշտության և մաշկաբանության որոշ դեպքերում անհամատեղելիությունը և ունենալ առողջ մաշկով երաժիշտ, ով էլ կնվիրի մեջ առողջ և գեղեցիկ երաժշտություն:

Նյութը տրամադրեց բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանը

Leave a Reply

x Close

Like Us On Facebook