Thursday, May 2, 2024
Նորություններ

Հայաստանում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյուն

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: aroxjblog.am -ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ նաև բուք: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 20-ի ցերեկը և 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։

Screenshot_5(25).png (226 KB)

Նշվում է, որ նոյեմբերի 19-ի ցերեկը,  22-24-ին սպասվում  է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ։

Screenshot_4(29).png (24 KB)

Leave a Reply

x Close

Like Us On Facebook