Tuesday, May 7, 2024
Հիվանդություններ

ՄԻԶԱՄՈՒՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Երիցուկ հոտավետ- խմել  թուրմը:
Թուզ- 3 հատ չորացրած թուզը  2-3 րոպե  եփել 2 բաժակ ջրով, 10րոպե թրմել, քամել: Ստացված թուրմը խմել մաս-մաս օրվա ընթացքում:
Ձիաձետ-4 թեյի գդալ բուսահումքի վրա լցնել 2 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել:Ստացված թուրմը խմել փոքր կումերով 2 օրվա ընթացքում:Հակացուցված է երիկամների հիվանդության դեպքում:
                                
 
Գիտական բժշկության մեջ ձիաձետը կիրառվում է որպես հակաբորբոքիչ՝ դիզենտերիայիցիստիտների, որպես միզամուղ՝ տարբեր բնույթի այտուցների, որպես հեմոստատիկ՝ արգանդային, թոքային, թութքային, որպես քարալուծ՝ երիկամաքարային հիվանդության ժամանակ 
Շաղգամ-մանրացրած  2 –աշի  գդալ բուսահումքի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր:Թրմել, ստացված հեղուկը,   փոքր չափաբաժիններով, խմել օրվա ընթացքում  4 անգամ:
Եզնարգելի, ազատաքեղի, բիանի արմատները և գիհու պտուղները 25 ական գրամ փոշիացնել, ստացված բուսահումքից վերցնել  1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ սառը ջուր:Թողնել 6 ժամ,ապա եռացնել 15 րոպե, թրմել, քամել: Ստացված հեղուկը խմել 1 օրվա ընթացքում`կում-կում:
 
Եզնարգելը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ և քրտնամուղ, արյունահոսությունը դադարեցնող, ինչպես նաև ամոքող միջոց` գլխացավերի, մարմնի ջարդվածության, ռևմատիզմի, մաշկային քրոնիկական ցանավորումների, ջրգողության, միզուղիների բորբոքումների և դրանց քարային ախտահարումների ժամանակ:Բույսի բոլոր մասերը, հատկապես արմատը, պարունակում են սապոնիններ, գլիկոզիդներ (օնոնին, պսևդոօնոնին, օնոն), տրիտերպենային սպիրտ (օնոցերիլ), եթերայուղ, խեժ, դաբաղանյութեր, կիտրոնաթթու, օսլա:
Սոճի սովորսկսն-10 գրամ բողբոջները եփել 1 բաժակ ջրում,թրմել,քամել:Խմել օրական 3-4 ճաշի գդալ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook