Saturday, April 27, 2024
ՀայտարարություններՆորություններ

«Մի′ գուշակիր, արի′ հետազոտվելու». հանրային միջոցառում

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում   կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ, ինչպես նաև կտրամադրվի տեղեկատվություն հետազոտության կարևորության մասին:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած «Կամազ» և «Գազոն» ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որը ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

Մայիսի 14, ք.Վանաձոր` ժամը 11:00-17:00-ը Արցախի պուրակում,

Մայիսի 15, ք.Գյումրի` ժամը 11:00-17:00-ը Վարդանանց հրապարակում,

Մայիսի 16, ք. Երևան` ժամը 13:00-20:00-ը Ազատության հրապարակին հարող հատվածում:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook