Thursday, May 2, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որո՞նք են կանաչ սոխի օգտակար հատկությունները

Կանաչ սոխն ունի օգտակար հատկություններ, որոնց շնորհիվ այն ախտահանում է բերանի խոռոչը, նվազեցնում կարիեսի ու ստոմատիտի առաջացման վտանգը, նշել է սննդաբան Նատալյա Գերասիմովան, փոխանցում է FAN-ը։

Մասնագետի խոսքով՝ կանաչ սոխը հարուստ են կալիումով, ցինկով եւ կալցիումով։ Բացի այդ, սոխը A, B, C վիտամիններ է պարունակում։ Վիտամին A-ն դրական է ազդում տեսողության վրա, իսկ ցինկի շնորհիվ այս բանջարեղենը կարող է որպես բնական հակաբիոտիկ ծառայել:

«Վիտամին C-ն բարձրացնում է իմունիտետը, ուստի այն հատկապես արդյունավետ է սեզոնային մրսածության, գրիպի, բերիբերիի դեպքում»,- ասել է բժիշկը «Իզվեստիա»-ի հետ զրույցում։

Այնուամենայնիվ, կանաչ սոխը պետք է զգուշությամբ օգտագործվի: Այս բանջարեղենն առանձնահատուկ վտանգ է ներկայացնում աղեստամոքսային հիվանդություններ ունեցողների համար։

Սոխ ուտելը նպաստում է իմունային եւ նյարդային համակարգերի աշխատանքին: Այն հարուստ է ծծմբով, յոդով, կալցիումով, երկաթով եւ շատ այլ սննդանյութերով։

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook