Saturday, May 4, 2024
ՀիվանդություններՆորություններ

Խոլեսթերինի ավելցուկի վնասը

Ինչո՞ւ է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է ու դա հանգեցնում է  էներգետիկ և թթվածնային փոխանակության խանգարմանը, ինչպես նաև բջջային սնուցման գործընթացի խանգարմանը: Աթերոսկլերոզի ենթակա են բոլոր անոթները, առանց բացառության, ներառյալ` ամենախոշորները, և դա օրգանիզմի ծերացման հիմնական պատճառն է, բայց ոչ միակը: Աթերոսկլերոզը կարելի է ժամանակակից մարդու թիվ 1 հիվանդությունը համարել:

Հետազոտությունները ցույց են տվել, որ պրե-բետա-լիպոպրոտեիդները և բետա-լիպոպրոտեիդներն իրենք իրենցով աթերոսկլերոտիկ կուտակներ ձևավորել չեն կարող, քանի որ դրա համար պետք է ազատ ռադիկալների մասնակցությամբ օքսիդացման ենթարկվեն: Այդ դեպքում ձևավորվող լիպիդների օքսիդացման բարձրթունայնությամբ արտազատուկները թափանցում են անոթային պատի միջով և բռնվում են միաբջիջ ձևավորումների` մակրոֆագերի կողմից, որոնք գաղթում են ողջ օրգանիզմում և «խժռում են» բոլոր օտար մարմինները: Սակայն, բռնելով պրե-բետա-լիպոպրոտեիդների և բետա-լիպոպրոտեիդների առավելագույն քանակությունը, մակրոֆագերը դրանք ՙմարսել՚ չեն կարողանում և ոչնչանում են, իսկ դրանց կողմից բռնված խոլեսթերինի քանակությունը կպնում է անոթի պատերին, ձևավորելով փափուկ աթերոսկլերոտիկ կուտակներ:

Փափուկ աթերոսկլերոտիկ կուտակը չի կարելի կայուն ձևավորում համարել, քանի որ լիպոպրոտեիդների մշտական արտահոսք և հետհոսք է կատարվում և դեպի ներս, և կուտակներից: Քաղցած մնալու փուլում ալֆա- լիպոպրոտեիդների և բետա- լիպոպրոտեիդների դասիչի աճը, արյան մաքրումը խոլեսթերինի ավելցուկից, փափուկ աթերոսկլերոտիկ կուտակները կարող են փոքրանալ և, նույնիսկ, լրիվ ներծծվել:  Սակայն իրենց գոյության որոշակի փուլում կալցիումի աղերի ազդեցությամբ փափուկ կուտակները սկսում են աստիճանաբար պնդանալ ու քարի պես պինդ դառնալ: Նման կուտակները գրգռում են անոթային պատերը, որոնք սկսում են հաստանալ և կուտակի շուրջ բոլորը ֆիբրոզային թաղանթ ձևավորել, մի տեսակ կուտակից անջրպետվելով: Դա անոթի լուսանցքի կտրուկ նեղացման և արյան շրջանառության խանգարման է հանգեցնում:

Տարիքի հետ աթերոսկլերոզը զարգանում է, տարածվելով և նեղացնելով բոլոր անոթները: Աստիճանաբար հակամարտություն է ձևավորվում օրգանիզմի սնուցող նյութերի, թթվածնի պահանջարկի և ախտահարված անոթների այդ պահանջարկը լրացնելու հատկության միջև: Արդյունքում, բոլոր օրգաններում առաջանում են կենսաքիմիական խանգարումներ, որոնք բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում, իսկ դրանք կարող են և անմիջապես չդրսևորվել և չախտորոշվել: Որպես կանոն, հիվանդության արտաքին ախտանշանները ի հայտ են գալիս միայն այն պահին, երբ անոթների լուսանցքը նեղացել է արդեն երեք քառորդով:

Հասկանալի է, թե ինչպիսի բարդություն է իրենից ներկայացնում հիվանդության բուժումը, որն առաջացել է անոթների աթերոսկլերտիկ ախտահարման պատճառով:

Որքան շատ է թթվածին պահանջում օրգանը, այնքան ակտիվորեն է դրա աշխատանքի վրա անդրադառնում տարիքային աթերոսկլերոզը: Թթվածնի հիմնական սպառողներն են գլխուղեղը, ստորին վերջույթները, սիրտը և երիկամները, որոնք  առաջին հերթին են ենթակա աթերոսկլերոզին: Մյուս օրգաններում էլ են անոթները նեղանում, բայց քանի որ ավելի քիչ են թթվածին սպառում, այս ախտանշանները կլինիկորեն դրսևորվում են մի քիչ ավելի ուշ:

Հիվանդությունները, որոնք առաջանում են աթերոսկլերոզով ախտահարված անոթների ֆոնի վրա, այժմ շատ են: Դրանց մեջ առաջին տեղն են գրավում սիրտ-անոթային հիվանդությունները (կրծքահեղձուկ, ինֆարկտ, սրտի ռիթմի խանգարում, սրտի իշեմիկ հիվանդություն), ցերեբրալ աթերոսկլերոզը, ինսուլտը, մեջընդմեջ կաղությունը: Մարդու օրգանիզմ սննդի հետ ամեն օր միջինը 0,5 գրամ խոլեսթերին է անցնում և ավելորդ չէր լինի ոչ միայն այդ քանակը նվազեցնելը, այլև լրիվ վերացնելը: Հետաքրքիր փաստ է այն, որ կենդանիների մոտ խոլեսթերինի ներմուծումը պաշարվում է լյարդի բջիջներում սեփական խոլեսթերինի արտազատմամբ: Ցավոք, մարդու մոտ այդ մեխանիզմը չի աշխատում և սննդի հետ ստացվող խոլեսթերինը շոշափելի լրացում է դառնում լյարդում սինթեզվող խոլեսթերինին: Գիտնականները ապացուցել են, որ սննդաբաժնից խոլեսթերին պարունակող ուտեստների լրիվ բացառումը նվազեցնում է դրա պարունակությունը արյան պլազմայում 24%-ով:

Խոլեսթերինը կենդանական ծագման մթերքների առավելությունն է համարվում: Դրա առավելագույն քանակությունը պարունակվում է խավիարի, ուղեղի, ձվի դեղնուցի, հոլանդական պանրի, սկումբրիայի, տավարի երիկամների, սերուցքային կարագի և խոզի սալի մեջ: Կենդանական ծագման մթերքներ օգտագործելիս, որոնք այնքան էլ շատ խոլեսթերին չեն պարունակում, լյարդում խթանվում է խոլեսթերինի սինթեզը: Ընդ որում, մարմնի ավելորդ քաշի դեպքում այդ գործընթացը կտրուկ արագանում է: Կենդանական ճարպերի ազդեցությամբ սննդային խոլեսթերինը սկսում է ակտիվորեն յուրացվել աղիներում: Ճարպաթթուները, որոնք անցնում են արյան մեջ, լիպոլիզի ընթացքում օքսիդացման են ենթարկվում ազատ ռադիկալների օգնությամբ և բարձրթունայնություն են ձեռք բերում: Լիպիդների օքսիդացման արտազատուկները ազատ ռադիկալների հետ թափանցում են պրե-բետա-լիպոպրոտեիդների և  բետա-լիպոպրոտեիդների կառուցվածքի մեջ, որն էլ նպաստում է, որ մակրոֆագերը դրանց հեշտությամբ բռնեն և արագանում է խոլեսթերինային կուտակների ձևավորումը:

Իսկ ձուկն արժանի է, որ նրա մասին հատուկ խոսենք: Ձուկը խոլեսթերին  պարունակում է, սակայն ձկան յուղն ամբողջությամբ բազմաչհագեցած և չհագեցած  ճարպաթթուներ է, որոնք իրենց կազմով նման են բուսական ծագման յուղերին: Անցնելով օրգանիզմ, այդ թթուները վերաձևավորվում են խոլեսթերին եթերայուղերի, որոնք էլ այն վերացնում են աթերոսկլերոտիկ  կուտակներից: Այդ պատճառով էլ, երբ խոսվում է կենդանական ծագման սպիտակուցների մասին, ապա լավագույնը ձկներին նախապատվությունը տալն է, որպես առավել անվտանգ մթերք խոլեսթերինի պարունակության առումով:

Այս տեսակետից յուրահատուկ է նաև սոյան, որը շատ հարուստ է սպիտակուցով և բացարձակապես խոլեսթերին չի պարունակում: Սոյայից պատրաստված սննդամթերքը պարունակում է առավելագույն քանակությամբ սպիտակուց, բազմաչհագեցած ճարպաթթուներ և ֆոսֆոլիպիդներ (լեցիտին): Թթուները լեցիտինի հետ միասին կապում են խոլեսթերինը և այն փոխանցում են լյարդ լեղու ձևավորման համար: Զարմանալի չէ, որ կյանքի միջին տևողության ցուցանիշը առավել բարձր է այն երկրներում, որտեղ սննդաբաժնի հիմնական մասը կազմում են ծովամթերքը և սոյայից պատրաստված սննդամթերքը:

Անհնար է շրջանցել բուսայուղերին (չզտված) և ուշադրության չառնել դրանց հատկությունները  նոր սկսվող և զարգացման փուլում գտնվող աթերոսկլերոզի վրա բարենապստ ազդեցություն ունենալու առումով: Բուսայուղի  օգտագործումը կարող է նվազեցնել խոլեսթերինի պարունակությունը, աթերոսկլերոտիկ կուտակներից պրե-բետա-լիպոպրոտեիդների և  բետա-լիպոպրոտեիդների ՙլվացման՚ միջոցով, քանի որ դրանց մոլեկուլներում կան չհագեցած կրկնակի կապեր, որոնք կարող են միացնել խոլեսթերինի մոլեկուլները և դրանք դուրս բերել լյարդի միջոցով: Միևնույն ժամանակ, բուսայուղերը պարունակում են մեծ քանակությամբ բազմաչհագեցած ճարպաթթուներ, որոնք խթանում են լեղարտազատումը, որը նպաստում է լյարդից լեղաթթվի ակտիվ դուրս բերմանը, այդ նպատակի համար ծախսելով շատ մեծ քանակությամբ խոլեսթերին:

Հետազոտությունները ցույց են տվել, որ սննդի մեջ սննդային թելիկներով հարուստ մթերքի օգտագործումը կարող է հզոր հակահարված հասցնել աթերոսկլերոզի զարգացմանը: Թելիկներ ասելով պետք է հասկանալ բուսական մթերքի այն մասը, որը չի յուրացվում և հիմնականում ցելյուլոզայից է բաղկացած:  Բարենպաստ ազդեցության սկզբունքն այն է, որ լեղաթթուներին անդառնալիորեն կապում են բուսական թելիկները և դրանք դուրս են բերում օրգանիզմից: Դա ակտիվացնում է լյարդի բջիջներում ճարպաթթուների սինթեզը և արագացնում է խոլեսթերինի օքսիդացումը:

Մեր կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է նրանից, թե ինչ ինտենսիվությամբ է օրգանիզմում կարողանում կուտակվել խոլեսթերինը: Եվ, քանի որ, խոլեսթերինի սինթեզը լյարդում գենետիկորեն է ծրագրավորված, ապա այդ գործընթացը դադարեցնելն անհնար է և պետք էլ չէ, հաշվի առնելով նրա մեծ դերը բջջային թաղանթի «շինարարության» գործում: Արյան պլազմայում շրջանառվող  խոլեսթերինը օգուտ է տալիս բջջային թաղանթի հետ մոլեկուլների մշտական փոխանակությամբ, որտեղ խոլեսթերինը լինում է հեղուկ-բյուրեղային կազմով: Բջջի ամրությունը և կենսունակությունը կախված են բջջային թաղանթում խոլեսթերինի քանակի հետ: Սթրեսային իրավիճակում,  ջերմաստիճանի բարձրացման  և տարբեր տեսակների քիմիական ազդեցության դեպքում պլազմայում գտնվող խոլեսթերինը ուղղվում է դեպի բջիջներ և դրանք առավել կենսունակ է դարձնում:

Այդ պատճառով էլ չի կարելի խոլեսթերինին սարսափելի հրեշ համարել, որն ախուսափելիորեն մահվան է տանում աթերոսկլերոզի պատճառով: Խոլեսթերինային փոխանակությունը բնության կողմից տրված իրականությունն է: Բայց պետք է սովորել վերահսկել այդ փոխանակությունը ճիշտ կազմակերպված սնուցման և առողջ կենսակերպի օգնությամբ, որպեսզի խոլեսթերինային փոխանակության կողմնակի ազդեցությունները, աթերոսկլերոզի ձևով, նվազագույն դանդաղությամբ զարգանան: Եվ դա կարող է նշանակալիրոնե երակարացնել կյանքը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook