Sunday, May 5, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Մոսկվայից Հայաստան է վերադառնալու 222 քաղաքացի. «Red Wings»-ն ստացել է ևս մեկ չվերթի թույլտվություն

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով ապրիլի 6-ին Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook