Friday, May 3, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Նախաճաշը բաց թողնելը խախտում է ուղեղի կոգնիտիվ գործառույթները․ հետազոտություն

Առավոտյան չուտելու սովորությունը խախտում է ուղեղի կոգնիտիվ գործառույթները։ Այսպիսի եզրակացության են եկել Չժեցզյանի համալսարանի գիտնականները։ Նրանց աշխատանքը հրապարակվել է Life Metabolism ամսագրում։

Թիմը China Nutrition Health Survey (CHNS)-ի հանրային բազայից տվյալներ է հավաքել 3342 տղամարդու սննդային սովորությունների վերաբերյալ: Բացի այդ, անցկացվել են հարցվողների կոգնիտիվ գործառույթների մի շարք թեստեր։

Տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ հավասարաչափ գրաֆիկով սնվելը, երբ սննդի բոլոր ընդունումների միջեւ ընդմիջումը 4-5 ժամ է, լավագույնս է ազդում կոգնիտիվ առողջության վրա։ Ընդ որում, նախաճաշը բաց թողնելը մեծացնում է կոգնիտիվ գործառույթների նվազման վտանգը:

Գիտնականները նախատեսում են հետագայում շարունակել հետազոտությունները՝ բնակչության տարբեր խմբերում արդյունքները հաստատելու եւ կոգնիտիվ գործառույթների ու սննդի ընդունման մեխանիզմների միջեւ ընկած օրինաչափությունները բացահայտելու համար:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook