Friday, May 3, 2024
Նորություններ

Նախարարության պաշտոնյաներ ու այլ բժիշկներ իրենց դուստրերին պատվաստեցին պապիլոմայի դեմ

ՀՀ առողջապահության նախարարության մի քանի պաշտոնյաներ եւ բժիշկներ  նոյեմբերի 26-ին, Ծաղկաձորում անցկացվող արտագնա սեմինար-դասընթացի ժամանակ պատվաստեցին իրենց դուստրերին՝ պապիլոմա վիրուսի դեմ՝ այդպիսով ցույց տալու, որ գարդասիլ պատվաստանյութն անվտանգ է:

Պատվաստվողների թվում էին ՀՀ ԱՆ ինունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի, Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի պատվաստումների բաժնի ղեկավար Ալմաստ Հարոյանի աղջիկները, ինչպես նաեւ «Վարդանանց» բժշկական կենտրոնի մանկաբուժության ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի երկու դուստրերը, «Արաբկիր» բժշկական համալիրի նյարաբանական ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանի աղջիկը:

Հանրությունը երկփեղկված է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների ներդրման հարցում: Մի մի մասը խիստ դեմ է արտահայտվում դրան, եւ պատվաստումն ազգային օրացույցում ընդգրկելու նախաձեռնության հեղինակներին հաճախ են հարց ուղղում, թե արդյոք իրենք կպատվաստեին իրենց զավակներին:

Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը արդյունավետ միջոց է արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելու համար, որը հարուցում է պապիլոմա վիրուսը:

Նյութի աղբյուրը՝ armtimes.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook