Sunday, April 28, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Շենգեն վիզա ստանալու համար թեստի բացասական արդյունք, ավելի ուշ նաև պատվաստում կպահանջվի

Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Շենգենյան գոտու սահմանները հնարավոր է փակ մնան մինչ սեպտեմբեր։ Այդուհանդերձ, կան մարդիկ, որոնք շենգեն վիզա ստանալու հայտ են ներկայացնում նույնիսկ այս շրջանում։ Եթե շենգենյան գոտին մայիսի կեսին որոշի հաստատապես փակել սահմանները մինչև աշուն, ապա շենգենյան գոտու անդամ-պետությունների քաղաքացիություն կամ կեցության թույլտվություն չունեցողները չեն կարող հատել սահմանը։

https://www.schengenvisainfo.com/-ը տեղեկացնում է, որ եթե ռիսկերը մինչ այդ նվազեն, Շենգենյան գոտին փոքր-ինչ վերադառնա բնականոն կյանքին, անդամ-երկրները կավելացնեն վիզայի ստացման հայտավորման  թղթաբանությունը. Հայտադիմումին կցվող փաստաթղթերին կավելանա ևս մեկը՝ առողջական վիճակի մասին։ Շենգենյան գոտի մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք՝ վերջին երկու շաբաթում արված։ Այցից առաջ էլ կրկնակի թեստավորում պետք է արվի՝ համոզվելու, որ դիմումատուն այդ ընթացքում չի վարակվել։

https://www.schengenvisainfo.com/-ը հայտնում է նաև, որ երբ COVID-19ի պատվաստանյութը հայտնաբերվի և այլևս հասանելի լինի բոլորին, անհրաժեշտ կլինի պատվաստումը հաստատող տեղեկանք էլ ներկայացնել։

Այս պահին շենգենյան գոտու՝ վարակի հաստատման ամենաշատ դեպքերն արձանագրվել են Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։ Մահացությունների թվով առաջատարը Իտալիան է։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook