Monday, May 6, 2024
Նորություններտեսանյութեր

Շրջափակված Արցախում հիվանդություններն ավելացել են. ահազանգում են բուժաշխատողները

Առողջապահության ոլորտի պատասխանատուներն արդեն ահազանգում են՝ Արցախում շրջափակման հետևանքով՝ որոշ հիվանդությունների աճի մասին: Ասվում է Արցախի հանրային ՀԸ-ն պատրաստած ռեպորտաժում:

Ընդգծում են, որ ներկայացվածը դեռ այս պահին ունեցած տվյալներն է արտացոլում:

Իրականում պատկերը շատ ավելի մտահոգիչ է, սակայն հանրային առողջության վրա շրջափակման հետևանքները ավելի ամբողջական գնահատել՝ հնարավոր կլինի միայն շրջափակումն ավարտվելուց որոշ ժամանակ անց:

Այս պահին շրջափակումը շարունակվում է, արձանագրված խնդիրները՝ սրվում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook