Saturday, May 4, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ովքե՞ր չպետք է գինի խմեն

Սննդաբան Ելենա Սոլոմատինան «»Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում խորհուրդ է տվել նյարդային համակարգի հիվանդություններ, աղեստամոքսային համակարգի հետ կապված խնդիրներ եւ ճնշում ունեցող մարդկանց զերծ մնալ գինի խմելուց։

«Առաջին հերթին, գինի չպետք է խմեն նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունեցողները, մարդիկ, ովքեր գտնվում են ինսուլտից հետո վիճակում, տառապում են Պարկինսոնի հիվանդությամբ, Ալցհեյմերով, դեմենցիայով, էպիլեպսիայով եւ այլն՝ այն ամենն, ինչ կապված է գլխուղեղի վիճակի խանգարումների հետ։ Իհարկե, նրանք չպետք է խմեն, քանի որ գինին բավականին լուրջ ազդեցություն ունի ուղեղի վրա»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ գինին նաեւ շատ օրգանական թթուներ է պարունակում, որոնք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթի վրա։ Ուստի այն չի կարելի խմել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում:

«Ոմանց մոտ ալկոհոլը կարող է նախ բարձրացնել ճնշումը, այնուհետեւ զգալիորեն իջեցնել այն: Գինի խմելը վտանգավոր է նաեւ բարձր կամ ցածր ճնշում ունեցող մարդկանց համար»,- պարզաբանել է սննդաբանը։

Սոլոմատինան նաեւ հիշեցրել է, որ ալկոհոլ չպետք է օգտագործեն երեխաները, հղիները եւ կերակրող կանայք:

 NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook