Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ոտքերի և ձեռքերի թմրածության առաջացման պատճառներն ու միջոցներ այդ խնդրից ազատվելու համար

Վերջույթների թմրածությունը  բավականին  կարևոր  ախտանշան է, որը չի կարելի  անտեսել: Այն կարող է առաջանալ  այնպիսի  հիվանդություննեի հետևանքով, ինչպիսիք են արթրիտը, արթրոզը, օստեոխոնդրոզն ու մի շարք այլ հիվանդություններ:

Եթե երկար ժամանակ դուք շարունակում եք  ոտքերում ու ձեռքերում զգալ թմրածություն, ապա աշխատեք անմիջապես դիմել բժշկի: Նշված գործոնը կարող է  ուղեկցվել  ուժեղ ցավային զգացողությամբ:

Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունեն բազմաթիվ լավ  մեթոդներ, որոնք օգնում են պարզ ու հասանելի միջոցներով նվազեցնել ցավային զգացողությունները: Մի անտեսեք այդ խնդիրը, քանի որ հետևանքները կարող են շատ ծանր լինել:

Երբ դիմել բժշկի

Հաճախակի նման խնդրի հետ բախվելու ժամանակ մարդիկ կասկածում են, թե արդյոք կարիք կա դիմել բժշկի, քանի որ նրանք կարծում են, որ  հարկավոր է մի փոքր սպասել ու թմրածության ախտանշանները կարող են ինքնին անցնել:

Թմրածության որ դեպքերում է  հարկավոր անպայման խորհրդակցել բժշկի հետ

  • Վերջույթների թմրածություն առաջանում է հաճախակի`  առանց որևէ լուրջ պատճառի:
  • Նվազում է տարբեր ջերմաստիճանների նկատմաբ զգայունությունը և մարդ չի կարողանում տաք ջուրը տարբերել սառը ջրից:
  • Թմրածությունն ուղեկցվում է թուլությամբ, ցավով կամ շարժունակության կորուստով:
  • Թմրածության հետ զուգահեռ առաջանում է տեսողության ու հոգեկան խանգարում:

Ինչպես բուժել թմրածությունը

1.    Իշառվույտ (Донник) դեղատնային
Մի շարք ֆոտոթերապևտներ  կարծում են, որ վերջույթների թմրածության դեմ պայքարող լավագույն միջոցը հանդիսանում է  դեղատնային իշառվույտը: Խառնեք 1 թ/գ չոր խոտը  1 բաժակ եռացրած ջրի մեջ  ու եփեք  10 րոպե: Խմեք  այդ թուրմը 2 օր շարունակ՝ օրական 1-ական բաժակ:

2.    Կոնտրաստային վանաններ
Դրեք ոտքերը կամ ձեռքերը որոշ ժամանակ  նախ սառը, ապա տաք ջրի մեջ: Կատարեք այդ պրոցեդուրան քնելուց առաջ 15 րոպե, այնուհետև ախտահարված հատվածներին քսեք  տաքացնող քսուք  ու պառկեք քնելու: Բուժման կուրսը 10 օր է:

3.    Քափուրի(կամֆորա) յուղ
Քափուրի յուղի մեջ ավելացրեք մի քանի կաթիլ Էվկալիպտի յուղ: Քնելուց առաջ այդ միջոցով տրորեք թմրած վերջույթները: Բուժման կուրսը 3 օր:

4.    Մարմնամարզություն
Ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում հիանալի օգնում է մարմնամարզությունը: Բարձրացրեք ձեռքերը վեր և սկսեք  ծալել ու  բացել մատները: Կատարեք այդ վարժությունը 80 անգամ, այնուհետև իջեցրեք ձեռքերն ու կրկնեք վարժությունը: Այդ կերպ դուք կկարողանաք բարելավել  արյան շրջանառությունը ձեռքերում ու կազատվեք ցավերից:

5.    Տիբեթյան վանականների մեթոդ
Այս մեթոդը հիանալի օգնում է ձեռքերի մատների ու դաստակների թմրածության դեպքում: Վերցրեք ոչ մեծ տարա ու նրա մեջ լցրեք մի փոքր տաք ջուր: Իրար հաջորդեցնելով մատներով շատ դանդաղ սեղմեք այդ տարայի հատակին: Նման պրոցեդուրան շատ լավ ազատում է ցավային զգացողությունից:

Աղբյուրը՝   vajnoe.com

Leave a Reply

x Close

Like Us On Facebook